Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ երեք քաղաքական ուժեր միակարծիք են... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 1–ին կայացած ԱԺ նիստի ավարտից հետո «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

– Ավարտվեց ԱԺ նիստը։ Ժողովրդի սպասումները չարդարացան։ Դուք ինչպիսի՞ ավարտ էիք կանխատեսել և ըստ Ձեզ՝ հետագա ընթացքն ինչպիսի՞ն կլինի։

– Քաղաքական ֆորսմաժորային, ոչ ստանդարտ այս իրավիճակում ցուցաբերվեց ստանդարտ մոտեցում, ինչը չի կարող հանգուցալուծել խնդիրը, առավել ևս՝ մենք տեսանք խորհրդարանում ձայների 45/55 հարաբերակցություն՝ 10 ձայնի տարբերություն։ Այնքան քիչ է ձայների այդ տարբերությունը, որ սա նույնիսկ կարող է նախադրյալներ ստեղծել, որ քաղաքական առկա ճգնաժամն ավելի խորանա։ Սա նշանակում է, որ գործընթացը շարունակվելու է, և գուցե նաև հեղափոխության երկրորդ ալիք բարձրանա, որովհետև կրկին հանգուցալուծում չստացավ այն խնդիրը, որն ինչ–ինչ քայլերով փորձում էր մեղմվել։

Եթե մենք տրամաբանորեն նայենք գործընթացին, նախ ընտրված վարչապետի հրաժարականը, երկրորդը՝ այլ թեկնածուի անվան շրջանառությունը ՀՀԿ–ի կողմից ի դեմս Կարեն Կարապետյանի, մի քանի օր անց նաև այն հայտարարությունը, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրելու, երեկ հնչած հայտարարությունը, որ ՀՀԿ–ն չի խոչընդոտելու և այսօր չքվեարկելը ժողովրդական թեկնածուի օգտին, մի փոքր անհասկանալի են ինձ համար տրամաբանական քայլերը։ Եթե չպետք է քվեարկեին, ինչո՞ւ չէր առաջադրվելու այլ թեկնածու ՀՀԿ–ի կողմից։ Այս գործընթացը երկարաձգելու իմաստը որն էր։ Գուցե մեկ շաբաթ հետո իրենք է՞լ թեկնածու առաջադրեն։

– Գուցե չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում։

– Եթե ունեին թեկնածու, կարող էին առաջադրել։ ՀՀԿ խմբակցությունը նախորդ օրը Փաշինյանի հետ հանդիպում ունեցավ, որից հետո հայտարարվեց, որ չեն խոչընդոտելու, բայց այսօր տեսանք, որ չքվեարկեցին՝ ի տարբերություն մյուս երեք խմբակցությունների։ Մի բան էլ է պետք հաշվի առնել։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում, որ մեծամասնություն ասվածը արդեն բացարձակ չէ։ Նոմինալ առումով Հանրապետական խմբակցությունն ունի այդ մեծամասնությունը, բայց մենք տեսնում ենք, որ խորհրդարանում երեք ուժեր սատարում են ժողովրդական շարժմանը։

Երեք քաղաքական ուժեր միակարծիք են և մեկ քաղաքական ուժ ունեցավ այլ կարծիք։ Երբ համեմատում ենք, տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնություն ասվածը այս ուժերի համադրությամբ ստացվում են այս երեք ուժերը, նրանք մեկ տեսակետ են պաշտպանում և այն մի ուժը, որը քանակապես է ավել՝ մեկ այլ։ Քանակի հարցն այս պարագայում պետք է փակվի։ Որակական խնդիր է առաջանում։ Չեն կարող երեք ուժ սխալվել, իսկ այն մեկը լինի ճշմարիտ։ Այս իրողություններն էլ պետք է հաշվի առնեն ապագա իրենց քայլերի ընթացքում։

Շարժումը նոր թափ է ստանալու, քանի որ ժողովուրդը չստացավ այն, ինչն ակնկալում էր։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ այսօր հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ են ներկա։

– Ամեն դեպքում մեկ շաբաթ անց ի՞նչ կարելի է սպասել։ Եթե ևս մեկ անգամ ՀՀԿ–ն չքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, արդեն կլինեն նոր ԱԺ ընտրություններ։ ՀՀԿ–ն այս դեպքում կկարողանա՞ իր նախկին քվեները կրկին ունենալ։

– Չեմ կարծում, որ այս իրավիճակում և այսօրվա քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման պայմաններում կազմակերպվեն այնպիսի «որակի» ընտրական գործընթացներ, ինչպիսիք եղել են նախկինում։ Խնդիրն այն է, թե որ ուժն է կազմակերպելու արտահերթ ընտրությունները։ Այսօր խաղադրույքը գուցե այս հանգամանքի վրա է դրված։ Եթե այդ նախադրյալները չկան, ապա ինչո՞վ կարելի է բացատրել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ–ի կողմից թեկնածուի չառաջադրումը, քվեարկությանը չխոչընդոտելու հանգամանքը և այսօր քվեարկության ընթացքում դեմ քվեները։

Քաղաքական ճգնաժամը խորանում է, որը միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու նաև պետական նշանակության տեսանկյունից։ Մենք խոսում ենք ժողովրդավարական լուծումների մասին, բայց այսօր այն ժողովուրդը, որը ժամեր շարունակ կանգնած էր հրապարակում և ոչ միայն հրապարակում, վստահ եմ, որ նաև այլ քաղաքներում, խնդրի լուծումը չտեսավ։ Խնդիրը չլուծելը չի նշանակում խնդրի վերացում, այլ՝ խնդրի խորացում։ Եվ այս մեկ շաբաթվա ընթացքում գուցե տեսնենք հեղափոխության երկրորդ ալիք։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное