Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավում եմ, որ ՀՀ դրոշը, քաղաքական դիվիդենտներ շահելու այս գործընթացում, ներկայացվում է որպես անպետք մի բան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ մի շարք մարդիկ կրկին անգամ խոսեցին Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ դրոշների ձեռքբերման գործընթացի մասին՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել թվային մանիպուլիացիաների դիմելով։
Մեծ վրդովմունքով նշվեց, որ Երևանի քաղաքապետարանը ծախսել է 45 մլն․ դրամ դրոշներ ձեռք բերելու համար։ Նշվեց այն ակնկալիքով, որ հասարակությունը պետք է սա դիտարկի որպես անարդյունավետ ծախս և իր բողոքի ձայնը բարձրացնի։
 
Երևի թե ճիշտ է այն միտքը, որ Սուտը հասցնում է ամբողջ աշխարհը պտտվել մինչ Ճշմարտությունն իր վարտիքն է հագնում։ Այնուամենայնիվ զարմացած եմ այսպիսի մակերեսային ուսումնասիրության և թերի աշխատանքի վրա։
Հարգելի Չուսումնասիրողներ․
 
Այսքան տարի խոսում եք դրոշների մասին, սակայն դժվարացել եք նույնիսկ բյուջեի 4 տող կարդալ և հասկանալ։ Զլացել եք նույնիսկ հարցնել պատասխանատուներին, իսկ հարցերը տվել եք ոչ թե ըմբռնելու այլ ուղղակի հնչեցնելու համար։ Հակառակ պարագայում անհասկանալի է նույն սխալը կրկնելու Ձեր հետևողականությունը։
Իրականում հասկանալով թվային մանիպուլյացիայի նպատակը, երբ ցավոք երկրի սոցիալական վիճակը դրդում է այսպիսի թվեր լսելիս զայրույթ ապրել, հավաստիացնում եմ Ձեզ, որ նույն արդյունքին կհասնեք իրական թվերը հնչեցնելով։ Այս դեպքում առնվազն չեք հայտնվի մեղմ ասած անհարմար վիճակում։
 
Բացվածքով ներկայացնեմ դրոշների տեղադրում ծրագրով նախատեսված 45 մլն դրամը՝ հույս ունենալով, որ այսպիսի մանրամասն պարզաբանումից հետո այլևս հարցեր չեն առաջանա․
 
1․ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ դրոշների ձեռքբերման համար։ Այս տարի 3500 հատ 1*2 չափի և 1500 հատ 1,5*3 չափի դրոշների ձեռք բերման համար Ձեր կողմից հաստատված բյուջեյով նախատեսվել էր 16 մլն դրամ։
 
Այս դրոշներն անհրաժետշ են մայրաքաղաքի 529 դրոշակահենքերին (ցանկը հասցեներով հրապարակված է www.yerevan.am կայքում) ՀՀ դրոշներ ունենալու համար։ Բաց ընթացակարգով մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը ներկայացրել է 14 մլն 160 հազար դրամ գին և արդյունքում 1 դրոշի արժեքը ստացվել է համապատասխանաբար 2400 և 3840 դրամ ներառյալ ԱԱՀ։ Ցանկացած մարդ, ով առնչություն ունի դրոշի տպագրության հետ (դրոշներն ըստ բնութագրի պետք է լինեն տպագրված հատուկ կտորի վրա՝ պահպանելով դրոշի մասին օրենքով սահմանված գունային գաման) կարող է փաստել, որ այս գները շուկայականից անհամեմատ ցածր են։
 
2․ Վերոնշյալ դրոշները պատշաճ վիճակում պահելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս փոխարինել նորերով՝ խամրած կամ պատառոտված, նույնիսկ կեխտոտված դրոշներ չունենալու համար։ Պարբերաբար մաքրման ենթակա են նաև պատվանդանները։ Այս ամենի համար, որը բյուջեյում ստացել է <հիմնային պատվանդանների դրոշների փոխման, պատվանդանների մաքրման և սպասարկման աշխատանքներ> անվանումը հատկացվել է 10 մլն դրամ, իսկ բաց ընթացակարգով մրցույթի արդյունքում ներկայացվել է 9 մլն 948 հազար դրամ գին, այսինքն յուրաքանչյուր ամիս 829 հազար դրամ ներառյալ ԱԱՀ։ Սա դրոշ ձեռք բերելու հետ կապ չունեցող հոդված է, այն ներառում է վերամբարձ կռունկների վարձակալությունը, սպասարկող անձնակազմի աշխատավարձը, նյութական և վառելիքի ծախսերը և այլն։
 
3․ Մյուս հոդվածը կոչվում է <օտարերկրյա նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդման աշխատանքներ>։ Անվանումը հուշում է, որ այստեղ խոսք է գնում այլ երկրների դրոշների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների մասին համաձայն պետական արարողակարգի։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը բյուջեյով այս հոդվածի համար նախատեսվել է 15 մլն դրամ։ Տարվա սկզբում անհնար է իմանալ թե քանի պատվիրակություն կայցելի Հայաստան և այս թիվը կարող է և տնտեսվել։ Յուրաքանչյուր անգամ ներկայացվում է նախահաշիվ ըստ կատարվող աշխատանքների և ձեռքբերման քանակի, որը հավաստիացնում եմ մեր խիստ վերահսկողության տակ է։
 
4․ Վերջին տողը <Դրոշների տեղադրում> բաժնում կոչվում է <Անկախության օրվան նվիրված Երևան քաղաքի դրոշակազարդման աշխատանքներ> և բյուջեյով հատկացված է 4 մլն դրամ։ Այն իր մեջ ներառում է հենասյուների վրա 0,75*1,5 չափի դրոշների ամրացում համարյա բոլոր գլխավոր փողոցներում, կամուրջների, վերգետնյա անցումների և հրապարակների ձևավորում 0,9*2,10 չափի դրոշներով, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ, ինչպես օրինակ տոնին նվիրված պաստառների տպագրությունն ու տեղադրումն է։ Ի դեպ այս արժեքի մեջ մտնում է ինչպես տեղադրման աշխատանքները, այնպես էլ ապամոնտաժման և պահեստավորման։ Բաց ընթացակարգով մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը ներկայացրել է 3 մլն 950 հազար դրամ գին ներառյալ ԱԱՀ։
 
Երևանի քաղաքապետարանը տարվա ընթացքում մի շարք այլ ծրագրեր իրականացնելիս ձեռք է բերում նաև Երևանի դրոշներ կամ միջոցառումների թեմատիկ լոգոներով դրոշներ, որոնք մտնում են ընդհանուր ձևավորման կոնցեպտի մեջ և ձևավորման մաս են կազմում, սակայն բոլոր այս ձեռքբերումները կատարվում են բաց ընթացակարգով մրցույթների արդյունքում և տարիներ շարունակ հաղթող կազմակերպությունները ներկայացրել են շուկայականից անհամեմատ ցածր գներով առաջարկներ։
 
Հուսով եմ՝ այս պարզաբանումն օգտակար կլինի թե Չուսումնասիրողների, թե մեր համաքաղաքացիների համար, ում պարբերաբար փորձում են զայրացնել թվային տարբեր մանիպուլյացիաների միջոցով։
 
Ցավում եմ, որ ՀՀ դրոշը, քաղաքական դիվիդենտներ շահելու այս գործընթացում, ներկայացվում է որպես անպետք մի բան, որի վրա մեծ գումարներ են ծախսվում։ Իրականում խոսքը մեր ազգային խորհրդանիշի մասին է, որը վստահաբար պետք է ծածանվի մայրաքաղաքում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное