Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու ամուսինը լքեց Ջուլիետա Ստեփանյանին. Դերասանուհին բացահայտում է ընտանեկան կոֆլիկտը և իր կյանքի մութ կողմերը

ՎԻԴԵՈ

-Հեռուստաընկերությունները, թատրոններն իրենց դերասաններին դժվարությամբ են զիջում մեկ այլ կոլեկտիվի: Ինչպե՞ս եք հաջողացրել աշխատել երկու թատրոններում, խանդ չի՞ առաջացել:

-Թատրոնում նման խնդիրներ չկան: Ես Սունդուկյան թատրոնում էի աշխատում հիմնականում, սակայն պարոն Ղազանչյանը նախարարության միջոցով ինձ հրավիրեց նաև Պարոնյան թատրոն:

-Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում, ո՞րն է առավել հոգեհարազատ:

-Ընդհանրապես, թատրոն ասվածն ինձ հարազատ է, թատրոն հասկացողությունն իմ մեջ է: Սունդուկյանում ես դրամատիկ դերեր եմ կերտում, Պարոնյանում՝ կատակերգական: Գիտեք, կոմեդիան մի քիչ դժվար ժանր է, բայց ինձ մոտ հեշտ է ստացվում: Դժվար է մարդկանց ուրախացնել, զվարճացնել: Այն պետք է չխաղաս, այլ ամեն ինչ բնական մատուցես, որպեսզի հաջողվի։ Իսկ դրամատիզմ, կարծում եմ, բոլոր դերասանների մեջ կա: Ես երկու ժանրերն էլ սիրում եմ:

-Իսկ չե՞ք դժվարանում անընդհատ ժանրի փոփոխություն կատարել: Դերասանները մեծամասամբ մեկ ուղղություն են ընտրում և փորձում այդ ուղղությամբ շարունակել:

-Եթե թատրոնի դերասան ես, ապա պարտավոր ես խաղալ բոլոր ժանրերում: Այդպես է ճիշտ, թեև, գիտեմ, որ այդպես չի արվում: Յուրաքանչյուրն ընտրում է մեկ ուղղություն և այդ ուղղությամբ գնում:

 

-Տիկին Ստեփանյան, նշեցիք, որ կոմեդիան բարդ ժանր է: Սակայն այսօր հայկական ֆիլմերի մեծ մասն այդ ժանրում են նկարահանում: Նաև սիթքոմներ, սերիալներ… Անլո՞ւրջ են մոտենում, թե՞։

-Իսկ Ձեզ դո՞ւր են գալիս մեզ մոտ նկարահանվող հումորային սերիալները։ Ինչ վերաբերում է ֆիլմերին՝ նայած ինչ ֆիլմեր են, ինչ դերասաններ են զբաղված նրանցում: Ես ամեն ֆիլմ չեմ կարողանում հավանել: Օրինակ, եթե ֆիլմում զբաղված է Միքայել Պողոսյանը, ապա ես ասում եմ «բրավո»: Նա կարողանում է ճիշտ մատուցել, հավատացնել: Պրոֆեսիոնալ դերասան է: Ես այսօր այլ դերասաններ չգիտեմ, որ խաղում են կոմեդիայի ժանրում…

-Վերջին տարիներին նման ֆիլմեր շատ են նկարահանվում: Օրինակ, մեկ տարի առաջ էկրան բարձրացավ «Սուպեր մամա» ֆիլմը:

-Այդ տղաները դերասաններ չեն, շոու-մեններ են: Ինքս շատ եմ հավանում և՛ Մկոյին, և՛ Հայկոյին, շատ շնորքով տղաներ են, լավ մարդիկ, բայց չեմ կարող ասել, որ իրենք պրոֆեսիոնալ դերասաններ են: Թեև այն, ինչ իրենք անում են, ինձ դուր է գալիս: Իրենց գործին հավատքով են վերաբերում, աշխատասեր են: Բայց դերասանի համար լուրջ արվեստը դա թատրոնն է:

-Այսօր դերասանի աշխատանքը, կարծեք թե ամենատարածվածն է դարձել և ամենամատչելին. Էկրաններին՝ հատկապես սերիալներում, յուրաքանյուր 4-րդն է դերասան, մյուսները «չդերասաններ» են: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:

-Դա իմ ամենացավոտ թեման է. եթե աղբատար մեքենայի վարորդն է ինձ ասում ՝ «պրիվետ կոլեգա», էլ ինչի՞ մասին է խոսքը: Երբ Հայաստանում առաջին սերիալներն էին նկարահանվում՝ «Վերվարածները», «Հարևանները», մտածում էի՝ ամեն ինչ վատ է, կամաց-կամաց կլավանա, պրոֆեսիոնալ դերասաններ կընդգրկվեն, որակ կլինի՝ ինչպես ռուսական սերիալներում: Սակայն հակառակ բանը եղավ՝ քանի գնաց, այնքան վատացավ, անորակ դարձավ:

-Ինչո՞ւ:

-Դրսից մի քանի դրամով մարդկանց են ներգրավվում ու ասում՝ ի՞նչ պակաս են խաղում որ, դերասաններից լավ են խաղում։ Իհարկե, դերասաններ կան, որ շատ ավելի վատն են, բայց խոսքն այդ փոքրամասնության մասին չէ: Եթե գումար ես ծախսում, սերիալ նկարում, պետք է որակ ստանաս, որպեսզի և՛ հեռուստադիտողին գրավես, և՛ նորմալ լսարան ապահովես ու գումարդ ետ վերադարձնես: Իսկ հիմա սերիալների դերասանների կեսից ավելին դրսից բերված, պատահական մարդիկ են:

 

-Այդ պատճառո՞վ Ձեզ այլևս սերիալներում չենք հանդիպում:

-Այո: Այսօր, իհարկե, պայմանագիր ունեմ կնքված Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Շարմ» ընկերության հետ, ովքեր նոր սերիալ են սկսելու: Ամբողջ օրը խնդրում եմ, որ այնպես լինի, որ կողմնակի մարդիկ չհայտնվեն այդ սերիալում: «Շարմ»-ի տղաները վստահեցրել են, որ կողմնակի մարդիկ չեն ներգրավվի: Ես հո չե՞մ կարող վիրաբույժ, պարուհի, օպերային երգիչ աշխատել: Դա իմ մասնագիտությունը չէ: Բայց հիմա և՛ օպերային երգիչն է դերասան, և՛ պարուհին, և՛ վարորդը, և՛ բժիշկը…Իսկ դուք գիտե՞ք, թե մեր Թատերական ինստիտուտն ավարտած երիտասարդների մեջ ինչքան շնորքով, տաղանդավոր երեխաներ կան: Նրանց չեն վերցնում, քանի որ պրոֆեսիոնալ են և պահանջում են համապատասխան գումար:

-Իսկ ինչո՞ւ մեր բոլոր արտիստները նման պահանջ չեն ներկայացնում. «Ներգրավված լինեն միայն դերասաններ, հակառակ դեպքում հրաժարվեն նկարահանվել չդերասանի հետ»:

- Ինքս արդեն երկու սերիալներից հրաժարվել եմ այդ պատճառով, բայց ասել են՝ կներեք տիկին Ջուլիա, մենք չենք կարող բոլորին այդքան բարձր վճարել։ Իսկ ես չեմ ուզում, որ փողոցում անընդհատ մոտենան ինձ և ասեն. «Հիշում ե՞ք, ես էլ էի Ձեզ հետ խաղում այս կամ այն սերիալում»։ Ամսեկան երկու-երեք հարյուր հազարի փոխարեն վճարում են 15-20 հազար և ոչ դերասաններն ուրախ ու պարելով գնում, նկարահանվում են: Կամ մեկի հարևանն է, մյուսի՝ բարեկամը, ամերկայից եկած ընկերը։

-Իսկ պրոֆեսիոնալ դերասաններին նորմալ վճարո՞ւմ են:

-Վճարում էին, այժմ՝ ոչ։ Դա ևս պատճառ եղավ, որ հրաժարվեմ սերիալներից: Երկար բանակցություններից հետո պայմանագիր կնքեցի Հանրային հեռուստաընկերության հետ:

-Ի դեպ, կապված այս սերիալի հետ՝ ի՞նչ փակագծեր կբացեք մեզ համար:

-Շատ բան ինքս չգիտեմ։ Նկարահանումները պետք է սկսեինք փետրվարին, սակայն 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ էին նկարում, հետաձգվեց մայիսի վերջ։ Նաև ֆիլմի հրավերք ունեի, որը նկարահանում է Սերժ Ավետիքյանը: Գլխավոր դեր էր ինձ առաջարկել, բայց քանի նկարահանումները Խաչիկ գյուղում են լինելու և ամիս ու կես են տևելու, չեմ կարող գնալ պայմանագրիս պատճառով։

-Իսկ «Արի ամուսնանանք» հաղորդումը ինչո՞ւ ընդհատվեց:

-Ի սկզբանե ինձ վստահեցրել էին, որ թեև շոու կլինի, բայց իրական գործողություններով և հերոսներով: Սակայն գալիս էին մեծամասամբ 18-19 տարեկան երեխաներ, ովքեր նույնիսկ չգիտեին, թե սերն ինչ բան է, ուր մնաց՝ խանդը։ Եվ հետո, 18 տարեկան տղան չէր կարող գալ ամուսնանանլու նպատակով, նա գալիս էր, որ իրեն հեռուստացույցով ցույց տան: Ինքս խնդրեցի, որ իմ փոխարեն այլ վարող բերեն, քանի որ, որքան էլ փողի կարիք շատ ունենամ, չեմ սիրում անհետաքրքիր շոուներ: Ինձ հեշտ չէ խաբել… Բայց հաղորդումն ամբողջովին փակվեց։

 

-Տիկին Ստեփանյան, վերջերս Սունդուկյան թատրոնում նոր գեղարվեստական ղեկավար նշանակվեց: Գո՞հ եք որոշումից:

-Ուրախ եմ, որ Արմեն Էլբակյանն է նշանակվել, քանի որ նա հրաշալի բեմադրիչ է, ռեժիսոր: Նաև, բավականին երկար տարիներ թատրոններ է ղեկավարել, այդ առումով փորձառու է: Իհարկե, ես իրեն որպես ռեժիսոր գիտեմ և շատ եմ հավանում, որպես ղեկավար՝ ծանոթ չեմ, բայց տա Աստված, որ լավ լինի… Տիգրան Գասպարյանն էլ շատ լավ բեմադրիչ է, շատ լավ տղա, պարզապես թատրոն ղեկավարելը հեշտ գործ չէ:

-Ձեր ամուսինը՝ դերասան Սամվել Բաղինյանը, ինչո՞վ է այժմ զբաղվում:

-Քանի որ ֆինանսական որոշակի խնդիրներ կային, նա գնաց Սամարա՝ իր քույրիկի աղջկա մոտ՝ժամանակավորապես աշխատելու:

-Իր մասնագիտությա՞մբ:

-Ոչ, այլ աշխատանք է կատարում: Թեև, Սամարայի թատրոնում նրան հրավիրել են՝ որպես ռեժիսոր՝ բեմադրություններ անելու: Այնպես որ, համատեղում է։

-Հնարավո՞ր է, մեկ օր դուք էլ տեղափոխվեք այնտեղ:

-Ոչ, մենք երկար տարիներ աշխատել ու ապրել ենք դրսում, և, կարծում եմ, այլևս չենք հեռանա: Թեև, չգիտենք, կյանքն ինչ է պատրաստել մեզ համար:

-Իսկ այստեղ ո՞ւմ հետ եք հիմա ապրում:

-Իմ երեք աղջիկներն ապրում են Լեհաստանում, երկու թոռնուհիներս այստեղ են ապրում՝ մեզ մոտ: Ես 6 թոռնիկ ունեմ:

-Աստված պահի, հարուստ տատիկ եք:

-Շնորհակալ եմ, իսկապես հարուստ եմ (ծիծաղում է)… Ունեմ չտեսնված ամուսին, ով նաև լավ ընկեր է:

 

-Ընտանիքում երկու դերասանի առկայությունը բարդ չէ՞:

-Բոլորովին: Մենք ամբողջ օրը միասին ենք եղել։ Հիմա մի քիչ հեռվավորության վրա ենք, բայց ոչինչ, ժամանակավոր բնույթ է կրում:

-Ասում են, երբ ամուսիններն անընդհատ միասին են լինում, կարող է կյանքը ձանձրալի դառնալ։ Երբևէ նման վտանգի առջև կանգնե՞լ եք:

-Հիմա է կյանքը ձանձրալի դարձել, երբ նա կողքիս չէ: Մենք միասին երբեք չենք ձանձրացել: Սիրում ենք միասին ճամփորդել, գնալ սրճարան, պարելու։ Մենք ամենամտերիմ ընկերներ ենք:

-Իսկ կա՞ն բնավորության գծեր, որոնք երկուստեք փորձել եք շտկել միմյանց մեջ:

-Այո: Նա շատ խելացի է և երբ մի հարց եմ տալիս, կարող է ժամերով պատմել, խոսել: Իհարկե, ավելորդ ոչ մի բառ չկա, հետաքրքիր է, բայց ես միշտ բողոքում եմ, որ մի քիչ կարճ խոսի: Նաև, բարձրախոս է, միշտ խնդրում եմ, որ ցածր խոսի…Իսկ նա չի սիրում իմ «թափթփվածությունը» … Ես շատ թափթփված եմ իմ բնավորությամբ: Խոսքս բնավ տան թափթփվածության մասին չէ, այլ բնավորության, մտքերի: Նաև, չի սիրում, որ ծխում եմ: Միշտ ստիպում է իր հետ առավոտյան մարզանք անեմ։ Մենք ամեն ինչ միմյանց հետ կիսվում ենք՝ անգամ այս հեռավորությունից:

-Իսկ խանդո՞տ է:

-Ես նման բան չեմ զգացել, նա շատ կիրթ ու հետաքրքիր տղամարդ է: Մենք վստահ ենք միմյանց վրա:

-Ձեր աղջիկները ծնողների մասնագիտության հետևորդնե՞րն են:

-Սկզբում ցանկանում էին, սակայն կիսատ թողեցին: Փոքր աղջիկս Թատերական ինստիտուտն ավարտեց, սակայն նրան հայ թատրոնի պայմանները դուր չեկան։ Հմտացավ լրագրողի աշխատանքի մեջ, ամուսնացավ ու գնաց Լեհաստան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих
Самое популярное