27-ամյա Էմիլի Ռատակովսկին Իտալիա է ժամանել 22-ամյա մոդել Ջորջ Բարետի և դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ, որպեսզի մասնակցի Unicef Summer Gala ամենամյա բարեգործական երեկոյին։
Ժամանելով Իտալիա՝ աղջիկը չի կարողացել զրկել իրեն ծովում հանգստանալու հաճույքից և երեկույթ է կազմակերպել Սարդինիայում՝ զբոսանավի վրա։ Այստեղ նրան ուղեկցում էր «ավստրալիական հրեշտակ» Ջորջ Բարեթը, որը հայտնի է մոդել Բելլա Հադիդի հետ իր մտերմությամբ։
Չնայած որ Էմիլին միայն վերջերս է ամուսնացել պրոդյուսեր և դերասան Սեբաստյան Բեար–Մաքլարդի հետ, աղջիկը ակնհայտորեն ուրախ էր շիկահեր գեղեցիկ երիտասարդի ընկերակցությանը։
Զույգն ալկոհոլ էր խմում նույն բաժակից և վայելում միմյանց ընկերակցությունը։ Բարեթն առիթը բաց չէր թողնում դիպչել իր ամուսնացած ընկերուհուն։ Էմիլին ակնհայտորեն դեմ չէր այս ամենից, ինչը երևում է նրանց լուսանկարներից։