Հռիփսիմե Հակոբյանի պատասխանը կոշտ քննադատությանը
ՖՈՏՈՀռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը:
Այս անգամ երգչուհին լուսանկար է հրապարակել որդու հետ՝ նշելով միայն, որ լուսանկարն արված է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Նորավանքում:
Օգտատերերի մեծ մասը հիացմունք է արտահայտել լուսանկարի մեկնաբանությունների դաշտում, սակայն նրանցից մեկը նշել է. «Ինչ տգեղ շրթունքներ ունեք»:
Ի պատասխան վերջինիս մեկնաբանությանը, Հռիփսիմեն պարզապես հարցրել է. «Ինչ ի՞նչ եք անում իմ էջում Դուք»: Հարցին պատասխան չի հաջորդել:
Ի դեպ, Հռիփսիմեն հաճախ է անմիջական կերպով պատասխանում լուսանկարների ներքո գրված մեկնաբանություններից շատերին:
Հիշեցնեն, որ վերջերս երգչուհին ներկայացել էր շատ նուրբ ու գեղեցիկ դիմահարդարմամբ: Արեւոտ լուսանկարներում Հռիփսիմեն վարդագույն երանգի շրթներկով էր, իսկ աչքերն ընդգծված էին նրբորեն:
Երգչուհին առօրեական ոճում էր ներկայացել՝ նախընտրելով սեւ բլուզ: