Ինչու են մարդիկ ծիծաղում թաղման ժամանակ կամ ինչ-որ մեկի ընկնելիս. գիտական փաստ
ՖՈՏՈՄեզնից շատերը կարող են ամենաանհարմար պահերին ծիծաղել, օրինակ փորձեք հիշել, որ մանուկ հասակում, երբ Ձեզ վրա բարկանում էին, Դուք երբեմն կարող էիք չզսպել ծիծաղը, կամ որր ավելի սարսափելի՝ ծիծաղել հուղարկավորության ժամանակ:
Չնայած որ բոլորս էլ գիտենք, որ մահը ծիծաղելի չէ, մենք անկախ մեզնից կարող ենք ծիծաղել հուղարկավորության ժամանակ: Ծիծաղն այս դեպքում իհարկե անսպասելի է ու տհաճ, սակայն այդ ծիծաղն ունի պատճառ:
Երբ մենք ծիծաղում են նման արարողության ժամանակ, դա չի նշանակում, որ մենք անսիրտ ենք ու չենք հարգում շրջապատողներին: Իրականում դա պատահում է այն պատճառով, որ մեր օրգանիզմն իր մեջ կուտակված սթրեսսի դեմ պայքարում է ծիծաղի միջոցով՝ փորձելով հանել լարվածությունը:
Իսկ երբ մենք ծիծաղում ենք այն մարդու վրա, ով ընկավ կամ իրենց վնասեց, դա էվոլյուցիոն ֆունկցիա է, որը նշանակում է, որ ծիծաղը ոչ թե ծաղրելու նշան է, այլ մենք ցանկանում ենք ասել, որ վնասվածքն այդքան էլ լուրջ չէ և անհանգստանալու կարիք չկա: