Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգելա Մերկելի այցը՝ հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման խթան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ակնհայտորեն դրական են անդրադարձել հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա: Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի այսհայտարարության ֆոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան խոստանում է տնտեսական առումով արդյունավետ լինել։ Կանցլերի այցը հատկապես նշանակալի է այն առումով, որ վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և դրանց նոր թափ հաղորդելու կարևորությունը, ինչպես նաև՝ ակնարկել էր Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

Պետք է նկատել, որ Մերկելի այցին նախորդել են գերմանական և հայկական պաշտոնական կողմերի միջև տեղի ունեցած մի շարք  հանդիպումներ, և կարելի է ենթադրել, որ Անգելա Մերկելի այցի ընթացքում ևս քննարկված հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, կանցլերի այցին ընդառաջ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի՝ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության,  փախստականներին և ապօրինի միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր:

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի և ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հանդիպման ժամանակ պետքարտուղարը ներկայացրել էր գերմանական կողմի՝ Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու վերաբերյալ մտադրությունը։  Վերջինս լրացուցիչ խթան է հանդիսանալու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, որն առավել իրատեսական է դառնում ՀՀ կառավարության կողմից ներդրումների անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության պարագայում։

Փաստ է, որ գերմանական միջազգային համագործակցության այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Գերմանական զարգացման բանկը (KfW), կարևոր դերակատարություն ունեն ՀՀ տնտեսության զարգացման մեջ։ Ի հավելումն նախկինում իրականացված բազմաթիվ ծրագրերի՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության շնորհիվ 2019թ պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվելու ծրագրային ձևաչափով, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում քննարկման փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացրել է ավելի քան 4 մլն եվրոյի ֆինանսավորում։ Ընդհանուր առմամբ 1992թ․-ից ի վեր Գերմանիան Հայաստանին աջակցել է ավելի քան 750 միլիոն եվրոյի հասնող վարկերով և դրամաշնորհներով։

Գերմանիան Հայաստանում կատարած ներդրումների ծավալով մշտապես առաջատարների թվում է եղել։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Գերմանիան Հայաստանում  կատարած  ներդրումների ծավալով երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո։ Գերմանական ներդրումների ծավալը 1988թ-ից մինչև 2018թ մարտի վերջի դրությամբ կազմել է գրեթե 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներդրումների հիմնական մասը բաժին է ընկել հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության, տեխնոլոգիաների, ինչպես նաև ոչ մեծ ծավալով՝ հագուստի արտադրության և այլ ոլորտներին։ Գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը» ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2018թ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է, և նախորդ տարիներին ևս այն առաջատար դիրքերում է եղել:

Գերմանիան նաև Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է, մանավորապես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ի և ԳԴՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 216 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի արտաքին շրջանառության 6,2%-ն է։ Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի նկատմամբ առևտրաշրջանառության աճի տեմպը կազմել է 53,6%: Արտաքին առևտրաշրջանառությամբ Գերմանիան թվով 4-րդ երկիրն է և զիջում է ՌԴ-ին, Չինաստանին ու Շվեյցարիային։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեն հայտնել է, որ Գերմանիայի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ առևտրի ծավալները 2018 թվականի առաջին կեսին աճել են 17.1%-ով` հասնելով 1,2 մլրդ եվրոյի: Առևտրաշրջանառության ամենից շատ աճը գրանցվել է Հայաստանի հետ։

ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից այդ երկիր արտահանման ծավալը կազմել է մոտ 79 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը միևնույն ժամանակաշրջանում կազմել է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից արտահանվում է հիմնականում պղինձ, ալյումին և դրանից պատրաստված իրեր, սև մետաղներ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, ինչպես նաև տրիկոտաժե հագուստ։ Գերմանիայից հիմնականում ներմուծվում են վերգետնյա տրանսպորտային միջոցներ, կաթսաներ, քիմիական գործվածք, դեղագործական արտադրանք և այլ ապրանքներ։

Հաշվի առնելով ԵՄ երկրների շարքում Գերմանիայի՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերոջ կարգավիճակը, Անգելա Մերկելի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-գերմանական առևտրատնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։  ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարը և ներքին բարեփոխումները համընկնում են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսվող գործողություններին։ Այս համատեքստում կարելի է սպասել որոշակի դրական տեղաշարժ Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացման հարցում։ Թեպետ տնտեսական զարգացումների հետագա ընթացքը պայմանավորված է լինելու նաև հայկական կողմի պատրաստակամությամբ։

Տաթևիկ Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное