Առյուծներ, պատրաստ եղեք դժվարությունների․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ
Մի կողմ թողեք բոլոր գործնական հարցերը: Փորձեք օրն անցկացնել մտերիմների, ընկերների միջավայրում: Դա կհանգստացնի ձեզ և կթուլացնի լարված նյարդերը:
Ցուլ
Ձեր նախապես պլանավորած ծրագրերը մի փոքր կխախտվեն: Անակնկալ իրադարձությունները կխախտեն ձեր պլանները, այնպես որ, պատրաստ եղեք փոփոխությունների:
Երկվորյակ
Ցանկության դեպքում կարող եք սարեր շուռ տալ, բայց միայն մեծ ցանկության դեպքում: Ծուլությունը ձեզ խանգարում է քայլեր կատարել:
Խեցգետին
Եթե միայնակ եք, չի բացառվում հաճելի, ռոմանտիկ ծանոթությունը, որը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ լինել: Իսկ եթե միայնակ չեք, ապա առիթ կլինի, որ մտածեք ձեր հարաբերությունների մասին:
Առյուծ
Պատրաստ եղեք դժվարությունների և դրանց հետևող փոփոխությունների: Ամուր նյարդերը ձեզ չեն խանգարի:
Կույս
Դուք ձեզ մի տեսակ կոտրված եք զգում, չեք կարողանում կենտրոնանալ գործի վրա, թողեք ամեն ինչ, ձեզ մի փոքր հանգիստ տրամադրեք:
Կշեռք
Անհաջող քայլ կատարելու հավանականությունը մեծ է, այդ պատճառով մի բան անելուց առաջ լավ մտածեք կամ խորհրդակցեք:
Կարիճ
Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ու պրոբլեմներ ստեղծում, փորձեք ցանկացած հարցի ավելի թեթև մոտենալ և հանգիստ, դա միայն ձեր օգտին կլինի:
Աղեղնավոր
Եթե ձեզ աշխատավայրում ինչ-որ բան դուր չի գալիս, ավելի լավ է միանգամից դրա մասին բարձրաձայնեք տնօրինությանը․ չի բացառվում, որ ձեր առաջարկը դուր կգա ղեկավարներին և առաջընթաց կապահովի:
Այծեղջյուր
Գործնական բանակցությունների համար օրը բարեհաջող է, ինչը չի կարելի ասել ընտանեկան հարցերում հարազատների հետ փոխհարաբերություններում:
Ջրհոս
Դուք կարծես թե գտել եք ձեր կանքի կեսին, բայց կասկածները շարունակում են տանջել: Եթե վստահ չեք ձեր զգացմունքների վրա, հրաժեշտ տվեք կողակցին, որքան էլ բարդ լինի:
Ձկներ
Այսօր փորձեք զբաղվել այն հարցերով, որոնք ձեզ իսկապես հետաքրքիր են, հակառակ դեպքում, եթե զբաղվեք մի բանով, որը այս պահին ձեզ չի հետաքրքրում, կձախողվեք: