Կին-վամպիր, թե՞ աստվածուհի. ո՞վ եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի
ՖՈՏՈԱմեն կին յուրովի հիասքանչ է, սակայն այսօր որոշել ենք առանձնացնել կենդանակերպի այս երեք նշաններին՝ փորձելով հասկանալ նրանց կին-ներկայացուցիչների էությունը:
Երկվորյակներ
Երկվորյակ կանայք հավերժահարսներ են։ Հոգու խորքում նրանք միշտ մնում են պատանի, կամակոր և ինքնաբուխ։ Նույնիսկ հասուն տաիքում նրանք պատրաստ են խենթությունների։ Տղամարդիկ գլխակորույս են լինում Երկվորյակներից, չէ՞ որ նրանց հետ կարելի է կրկին պատանեկության գիրկն ընկնել։ Երկվորյակների հետ թեթև է և զվարճալի, սակայն երբեմն նրանք կարող են ցույց տալ իրենց կամակորությունը։
Ցուլ
Ցուլն աստվածուհի է։ Նրան ինչ-որ հրաշքով հաջողվում է ստանալ նյութական բարիքները՝ մեքենաները, զարդերը, բնակարանները․․․ Տղամարդուց Ցուլ կինը երկրպագություն է ակնկալում, այլապես՝ նա կվիրավորվի և կանիծի թշվառին։ Ցուլը բարի չէ, սակայն չար էլ չէ։ Պարզապես դա իր էությունն է՝ ստեղծել սեփական դժոխքը կամ դրախտը։
Կարիճ
Կարիճը կին-վամպիր է՝ ճակատագրական, կրքոտ, գայթակղիչ, մոգական և շատ կանացի։ Նա ունակ է սպանել հայացքով։ Կարիճի կողքին միշտ շատ տղամարդիկ կան, և բոլորը հոգու խորքում տենչում են այս «սատանային»։ Կարիճին հենց այնպես որևէ մեկը չի տիրանա. նրան նվաճել է պետք։ Դա հաջողվում է միայն հզոր, ուժեղ և մի փոքր էգոիստ տղամարդկանց։ Եթե նրա կողքին արժանի տղամարդ է, ապա նա բացահյտում է իր ներքին աշխարհը, և զուգընկերոջ խնդիրն է՝ ըստ արժանվույն գնահատել սիրելիին։