Իսրայելի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան՝ բանակցելու Ալիեւի եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել Է Ադրբեջան՝ հանդիպելու երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ եւ վաղուց Է իսրայելական զենք գնում: Նրանց կարծիքով՝ այս այցը նույնպես կապված Է նման համագործակցության հերթական փուլի հետ: Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 12-ին եւ 13-ին այցով եղել Է Վրաստանում, իսկ այնուհետեւ ժամանել Է Ադրբեջան՝ հանդիպելու այդ երկրների նախագահների, պաշտպանության նախարարների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանի պաշտոնական պետական գործակալությունը՝ AzerTag-ը, եւ երկրի պաշտպանության նախարարությունն առայժմ չեն հրապարակում հանդիպման մանրամասնությունները, եւ BBC-ին չի հաջողվել դրանք պարզել ո՛չ նախարարությունից, ո՛չ Էլ նախագահի վարչակազմից: