Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կարևոր շեշտադրումներ էր պարունակում ՀՀ վարչապետի ՄԱԿ-ի ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով և կիսվում են իրենց  մոտեցումներով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ: Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի ղեկավարի ելույթի նկատմամբ միջազգային շատ մեծ հետաքրքրությունը,քանզի դրանց վերլուծությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքական հիմնական ուղենիշերի մասին:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած ելույթի հիմնական շեշտադրումներին՝ նախևառաջ նշենք, որ ելույթն ամբողջովին հիմնված էր ժողովրդավարության, խաղաղասիրության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա:

Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում

Հաշվի առնելով Թավշյա հեղափոխության նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը և լայն արձագանքը՝ սպասելի էր վարչապետի անդրադարձը ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես դրանց ժողովրդավարական բնույթն ընդգծելու տեսանկյունից: Թավշյա հեղափոխության ընթացքն ու վերջնարդյունքները ներկայացնելը միտված էր միջազգային ընկալումներում նոր, ավելի ժողովրդավարական, բարեփոխումների ուղին բռնած Հայաստանի պատկերի ձևավորմանը` որպես հուսալի ներդրումային միջավայր ունեցող,  վստահելի, կանխատեսելի և ժողովրդավար գործընկեր։

Արտաքին քաղաքական օրակարգը

Վարչապետի կողմից ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններին առանձին անդրադարձ չկատարվեց, սակայն ընդհանրական գնահատականը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում չկան կտրուկ շրջադարձեր, արդեն իսկ հաստատում է, որ Հայաստանը շարունակելու է իր ռազմավարական գործընկերությունը ՌԴ հետ տարբեր ձևաչափերով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, ամրապնդելու է համագործակցությունը ԵՄ հետ՝ հատկապես օգտվելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, զարգացնելու է հայ-ամերիկյան գործընկերությունը և ամրապնդելու է համագործակցային հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ: Եվ, փաստորեն, ինչպես նշեց վարչապետը՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չեն զարգանալու մյուսի հաշվին ու Հայաստանը շարունակելու է կանխատեսելի և հուսալի գործընկեր լինել:

Ղարաբաղյան հակամարտությունը

Վարչապետն իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը գերակա առաջնահերթություն է մեր արտաքին քաղաքական օրակարգում: Հավատարիմ մնալով իր կողմից բազմիցս առաջ քաշած թեզին՝ նա ընդգծեց Ադրբեջանի կողմից Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի հետ երկխոսություն վարելու կարևորությունը՝ միաժամանակ նաև վերահաստատելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բավական հիմնավոր ներկայացվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ուղղակի փոխկապակցված է Արցախի հայության ֆիզիկական անվտանգության խնդրի հետ, և Նախիջևանի փորձը ցույց է տալիս, որ Արցախը Բաքվի համար լոկ տարածք է, իսկ արցախցու ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում այդ երկրին: Վարչապետի կողմից միջազգային այս հարթակում ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Հայաստանի կառուցողական դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում և  ընդգծվեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու դրանից բխող ուղղակի սպառնալիքները տարածաշրջանային անվտանգության համար:

Հայաստանի ներգրավվածությունը հումանիտար գործողություններին

Վարչապետն անդրադարձ կատարեց ՀՀ ակտիվ ներգրավվածությանը տարբեր խաղաղապահ գործողություններում, ինչն, ըստ էության, ընդգծեց Հայաստանի՝ անվտանգություն սպառող երկրից անվտանգություն մատակարարող երկրի վերածվելը: Կարևոր էր հատկապես Սիրիային հումանիտար աջակցությունն  ընդարձակելու պատրաստակամությունն ընդգծելն, ինչը հիմնավորվեց ոչ թե քաղաքական շահերով, այլ Սիրիայի հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

Այսպիսով, ամփոփելով վարչապետի՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթը, կարող ենք նշել, որ այս բարձր հարթակից ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների հիմնական էությունը և արտաքին քաղաքականության շարունակականությունը, որոնք Հայաստանին կարող են առավել  ընկալելի դարձնել միջազգային հանրության համար՝ որպես վստահելի և հուսալի գործընկեր:

Իզաբել Շատոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное