Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ ընտրություններին քաղաքական ուժերի կողմից օգտագործված մեթոդներն ու տեխնոլոգիաներն արդեն հին են ու հայտնի բոլորին: Նոր դրսևորումների, նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն կա, իսկ թե քաղաքական ուժերն այդ առումով ի՞նչ պետք է հաշվի առնեն դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին, սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով, խնդիրն այլ դաշտում է: 

«Նախ՝ այս պահին Հայաստանում բավականին տարօրինակ իրավիճակ ունենք, երբ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ լսել այլ կուսակցությունների. սա մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ տրամաբանական, որովհետև 18–20 տարի նույն մարդիկ էին, և ոչինչ չէր արվում: Եթե լինեն նոր ուժեր, ինչը քիչ հավանական է, որովհետև 20 օրվա ընթացքում նոր ուժ չի ստեղծվի, կարելի է մտածել այն մասին, թե ինչ կարող են այդ մարդիկ առաջարկել էլեկտորատին: Քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ՝ ՀՀԿ–ն մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ո՞վ է հանդես գալու աջ, այսինքն՝ կոնսերվատիվ դաշտում, որն այս պահին Հայաստանի համար մի քիչ ավելի կարևոր է: Դժվարությամբ եմ պատկերացնում նաև, թե ո՞վ է դուրս գալու սոցիալիստական կողմից: Այսինքն՝ ո՞վ է ասելու՝ եկեք այս ամբողջ հարցերը թողնենք ու մտածենք, թե, օրինակ, հարստությունն ինչպե՞ս հավասար բաշխենք, կամ կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնենք»,–1or.am–ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը: 

Նա ընդգծեց, որ ընդհանրապես վերապահումով է մոտենում սպասվելիք ընտրություններին: «Ստացվում է, որ այն անցկացնում ենք, որ ընդամենը պրծնենք հին համակարգից և թողնենք, որ նոր իշխանության եկած մարդիկ ինչ–որ ծրագրեր իրականացնեն: Այս ընտրություններն ավելի շուտ ամրապնդելու են գալիս այն իրավիճակը, որը ստեղծվել է մայիսից հետո, քան նոր բան ունեն ասելու: Իսկ տեխնոլոգիաները, գրեթե վստահ եմ, որ որևէ ազդեցություն չեն ունենա»,–ասաց նա՝ հավելելով, թե որքան էլ կուսակցությունները փորձեն նոր տեխնոլոգիաներով առաջնորդվել, դրանք կօգտագործե՞ն, թե՞ ոչ, ոչինչ չի փոխվի, որովհետև մարդկանց գործոնն էլ կա: «Ժողովուրդը դեռևս բովանդակային մասին է ուշադրություն դարձնելու, ոչ թե ձևին, իսկ տեխնոլոգիան, ամեն դեպքում, ձև է. ինչպե՞ս տալ ու ներկայացնել այս կամ այն գաղափարը, որտեղ ինչպես ներկայացնել: Տեխնոլոգիաները, այսպես ասած, երկկողմանի են: Դրանք միայն քաղաքական կուսակցության կամ ուժի կիրառելիքը չեն: Պատկերացրեք՝ ինչ–որ մի լեզվով եք խոսում ինչ–որ զանգվածի հետ, որը ձեզ չի հասկանում: Կապ չունի, թե դուք ինչ եք ասում, իրենք, միևնույն է, ձեզ չեն հասկանա: Մենք Երևանում քիչ թե շատ ձերբազատվել ենք այդ վիճակից, բայց, ինչպես տեսնում ենք, մարզերում այդպես չէ, մարզերում հին շորշոփը կա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ սպասվելիք ընտրությունների հիմքում հին համակարգից պրծնելու հանգամանքն է:

«Այստեղ խոսքն այն մասին չէ, թե գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում, ամբողջովին ընդունելի են ժողովրդի համար: 80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս, բացի «եկե՛ք ՀՀԿ–ից պրծնենք» հանգամանքից: Ինձ մոտ այդ առումով խիստ կասկած կա: Հենց այստեղ է վտանգը, քանի որ չեն հասկանում՝ ինչի համար են ընտրում: Վեց ամիս է անցել, բայց մարդիկ չեն հասկացել, թե ինչ ենք մենք արել մայիսին: Ո՛չ գործընթացն են հասկանում, ո՛չ արդյունքը և ո՛չ էլ նպատակը: Իրենք հիմա կենտրոնացել են հետևյալի վրա. գյուղապետին հանենք, ո՞նց հանենք, Նիկոլին ասենք՝ թող հանի: «Թաղապետին, գյուղապետին հանենք ու, ասենք, մեր բարեկամին դնենք»... Ցավը դա է: Այդ պատճառով մեզ մոտ այդ գործընթացը այդպես արագ չի ավարտվելու: 4 տարի է պետք, որ փոխվի»,–ասաց նա: 

Վերադառնալով կուսակցություններին ու դրսևորումներին՝ սոցիոլոգն ընդգծեց.

«Եթե մենք խոսում ենք, օրինակ, այն մասին, թե ՀՅԴ–ն ի՞նչ պետք  է կիրառի, որ կրկին ընդունելի դառնա, ինքն իրենցով ինչ– որ ձայներ հավաքի, այս պարագայում դա բավականին ծանր է: Նույնը վերաբերում է ՀՀԿ–ին կամ իր հիման վրա ստեղծված այլ կուսակցություններին: Իսկ ի՞նչ պետք է անի ՕԵԿ–ը, որ իրեն վստահեն: Ոչինչ հնարավոր չէ անել, կարելի է շատ գումար ծախսել, բայց, միևնույն է, հնարավոր չէ պատկերացնել, որ ՕԵԿ–ն ինչ–որ անցողիկ տոկոս կհավաքի: Սրա մասին է խոսքը, կապ չունի, թե դուք ինչ տեխնոլոգիա կկիրառեք՝ խոսողն անընդունելի է հասարակության համար»:

Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ մենք դեռ չենք ունենա ընտրություններ, որոնք ամբողջովին մրցակցային կարող են կոչվել: Այս պարագայում չի կիսում նաև այն կարծիքները, թե այս դեպքում ռեալ ծրագրերի անհրաժեշտություն կա: 

Նրա խոսքով, վերջին 15 տարիներին ծրագիրն ընդամենը թղթի կտոր է եղել, որի մասին մոռացել են տեղում, որովհետև ծրագրում գրածը չէր իրականացվում. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀԿ–ի ծրագրի մեջ երբեք չի եղել, որ Սաշիկ Սարգսյանը այսինչ բանկում առկա հաշվին պետք է 30 մլն դոլար ունենա: Այնտեղ գրված չի եղել, որ «կոռուպցիա պետք է լինի, որ մեր մտերիմները Մոնումենտի այգին կոչնչացնեն, տներ կսարքեն»: Ծրագրում հակառակն է եղել: Այսինքն՝ այս պահին անցած ծրագրերը գոյություն չունեն, իրականացումն անհնար է, իսկ քսան օրվա մեջ հնարավոր չէ, որ նոր ուժը ծրագիր մշակի: Այստեղ ընդհանրապես ծրագրային պայքար չի լինելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное