Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ–մեծ խոսում են, բայց դեռ ոչինչ չեն բացահայտել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, այսօրվա դրությամբ երկիրը տանուլ է տալիս վարվող կադրային քաղաքականության պատճառով: Այդ հարցը վերանայման լրջագույն կարիք ունի:

Կադրային քաղաքականության մասին խոսելով՝ նա իրեն նկատի չունի, քանի որ ներկա կառավարության հետ աշխատելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ ձգտում: Իրեն չի տեսնում նաև օրենսդիրում: Բայց, եթե մի օր պաշտոն զբաղեցնելու մասին մտածի, ապա, ըստ նրա, դա կլինի հաջորդ իշխանությունների օրոք, անկախ նրանից, թե քանի տարի հետոյի մասին է խոսքը: Բայց որ երկիրը ծանրագույն վիճակից հանելու համար լուրջ կադրեր են հարկավոր, Գ. Եղիազարյանի կարծիքով, միանշանակ է: Ծանրագույն վիճակ ասելով նա նկատի ունի Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսի՝ արցախյան հողերը հանձնելու մասին ակնարկը, որին հայկական կողմը պետք է լուրջ ուշադրության արժանացնի:

«Այսինքն, այն թեզը, որ ես դեռ անցյալ տարվանից ասում էի, թե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19–ից արդեն իսկ որոշել է փախչել, ճողոպրել իր պաշտոնից, քանի որ արդեն իսկ հայտարարել է 3 շրջանների հանձնման մասին, փաստորեն իրականություն է դառնում: Դրան գումարած, պետք չէ մոռանալ, որ թույլ տնտեսություն ունեցող երկրի առջև լրջագույն ոսոխ է կանգնած: Թե չէ ինչի՞ փախավ Սերժ Սարգսյանը, իսկ այն, որ ասում էին նա երիտասարդանում է, կարո՞ղ է դա ճշմարտություն էր»,– ասաց Գ. Եղիազարյանը: 

Նա համոզված է, որ ով էլ երկրի ղեկավարը լինի, երբեք էլ հող չի հանձնի: Եվ այդ պատճառով էլ, հասկանալով, թե ինչ է իրականում կատարվում, Սարգսյանը գնաց: Ճշտող դիտարկմանը, թե՝ Սարգսյանի և Փաշինյանի միջև սարերի–ձորերի տարբերություն կա, քանի որ մեկի անվան հետ են կապվում բազմաթիվ կոռուպցիոն գործեր ու անօրինականություններ, իսկ մյուսի պարագայում բոլոր էջերը մաքուր են, Գ. Եղիազարյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ Փաշինյանը կարողացավ գալ, քանի որ Սարգսյանը գնալու մտադրություն ուներ:

«Իհարկե, սարերի–ձորերի տարբերություն կա և՛ նրանց արտաքինի, և՛ մոտեցումների, և՛ կոռուպցիոն տարբեր սխեմաներում մասնակցություն ունենալու մեջ, բայց այսօր Փաշինյանի կառավարության՝ բռնեմ–թողնեմ– փախչեն գործելաոճը լուրջ մտահոգվելու առիթ է բոլորիս համար: Մարդուն բերման ենթարկելը շատ լուրջ գործողություն է, և գործը պետք է հասցնել այն աստիճանի, որ նրան բռնեն ու էլ բաց չթողնեն: Եվ սեփական կատու անգամ չունեցած մարդուն, ով հետո դարձել է միլիոնատեր, բերման են ենթարկում, հետո թողնում են, որ փախչի՞: Եվ հասկանալի չէ, թե այս պայմաններում մեր մասնագետներից ով ում հետ է աշխատում: Գնալով այս ամեն ինչը ծիծաղելի է դառնում: Եթե այս ամենի մեջ շահ չկա, ապա դա ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է: Ի՞նչ մասնագետի մասին կարող է խոսք լինել, երբ նախաքննական մարմինը՝ անվտանգությունը, մարդուն բերում է, հասկացնում է, թե ինչով են իրենք հետաքրքրված, հետո բաց են թողնում ու շանս են տալիս գնալ ու գործերը կարգավորե՞լ: Դրանից հետո այդ մարդը կարող է գնալ ու ողջ իրավական համակարգի վրա ծիծաղե՞լ»,– ասաց Գ. Եղիազարյանը:

«Բոլորը գիտեն, որ Սաշիկ Սարգսյանը 50/50 է գործարարների հետ: Այդ մասին և՛ ես եմ ասել, և՛ Նիկոլ Փաշինյանը: Բայց այս ընթացքում ինչո՞ւ գոնե մեկ դեպք չի հայտնաբերվել: Չէ՞ որ առաջին մարդը, ով շահագրգռված է նման դեպք բացահայտելու հարցում, Փաշինյանն է: Դրա համար հսկայական ապարատ է աշխատում: Մենք գիտենք, չէ՞, թե նախկինում ինչ երկրում ենք ապրել, գիտենք, չէ՞, որ այդ ամեն ինչը ճշմարտություն է: Մեծ–մեծ խոսում են, դե թող հայտնաբերեն: Իմ վարկածն այն է, որ չեն ցանկանում բացահայտել: Բայց թե ինչո՞ւ, պետք է իրենց հարցնել: Իմ կարծիքով՝ 100 վարկած կարող է լինել, բայց լավ կլինի, որ իշխանություններն ասեն, թե ինչո՞ւ մինչ օրս որևէ գործ չեն կարողացել բացահայտել»,– ասաց Գ. Եղիազարյանը: 

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ ժողովուրդը եթե չցանկանա, ապա Փաշինյանն անգամ 15 րոպե չի շարունակի պաշտոնավարել, նա նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ժողովուրդ ասելով Փաշինյանն ինչ նկատի ունի:

«Խոսքը 3 միլիոնի՞, թե՞ 30 հազարի մասին է: Խոսքը մի հրապարակում լցված սլավոնական վեչեի զո՞րքն է Պերուն գերագույն աստվածով: Այդպես սլավոններն էին հավաքվում ու հրապարակում որոշումներ կայացնում: Հիմա Փաշինյանի ասած ժողովուրդը 3 միլիո՞նն է, թե՞ 30 հազարը»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ նա նշեց, որ իր կարծիքով, ապագա խորհրդարանի 97 տոկոսը Նիկոլ Փաշինյանին «հավատարիմ» մարդիկ կլինեն: 

«Տեսաք, չէ՞, թե Սերժ Սարգսյանի հավատարիմներն ինչպես ճողոպրեցին: Եվ երբ որ գա պահը, նույն ձևով էլ նրա մոտից կճողոպրեն: Եվ ինչպես առնետավազքի արդյունքում ստեղծվեց Հանրապետականը, նույն առնետավազքը կարող է լինել նաև ապագայում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո շարունակի երկիրն այնպես կառավարել, ինչպես հիմա է կառավարում, ապա մենք կունենանք միապետություն, հետո այն կվերածվի բռնապետության: Այդ ժամանակ ժողովրդավարություն ասվածից ծվեն անգամ չի մնա: Հիմա վաղ է խոսել, թե ուր կարող ենք հասնել, քանի որ պատերազմը Դամոկլ յան սրի նման կախված է Արցախի գլխին: Եվ որպեսզի ապրիլ յան դեպքերի նման մեր առյուծ տղաներին բահերով ճակատ ուղարկելու դեպքերը չկրկնվեն, ապա պետք է մասնագետներին ներգրավել երկրի կառավարման հարցում: Եվ ամենևին կապ չունի, թե այսօրվա հեղափոխականներն ընդունում են դա, թե ոչ: Ի վերջո. ստիպված են լինելու մասնագետների հրավիրել աշխատելու, որպեսզի կարողանան իրենց իշխանությունը պահել, ուրիշ ճար նրանք ուղղակի չունեն»,– խոսքը եզրափակեց Գ. Եղիազարյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное