Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ձևավորված կուսակցությունները որևէ շանս չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուսակցությունները, երբ որոշում են դաշինքով մասնակցել, ապա առաջին հերթին հույս են ունենում, որ կհասնեն հաջողության: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, սակայն, նոր ձևավորվող կուսակցությունները չեն հասցնի պատշաճ պատրաստվել ու ներկայանալ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին: 

«Զուտ քաղաքագիտական տեսանկյունից, կարծում եմ, այս պահին դա անհնարին կլինի, քանի որ այսօր հասարակությունը դեռևս գտնվում է էյֆորիայի մեջ: Ու եթե նման դաշինքներ ձևավորվեն, ապա ընտրություններից հետո նրանք հիասթափություն կապրեն, ինչը մարդկանց մոտ կարող է շոկ առաջացնել: Սովորաբար քաղաքական նախընտրական գործընթացների և ընտրարշավի մասնակցելու ժամանակ բոլորը համատարած խաբեության մեջ են հայտնվում: Դա բնորոշ է բոլոր քաղաքական գործիչներին: Այլ հարց է, որ դա սովորաբար չեն ընկալում քաղաքական պրոցեսում հայտնվածները: Մինչդեռ կողքից՝ դիտորդական տեսանկյունից նայելով, ավելի տեսանելի է լինում, թե ընտրություններից հետո ինչ արդյունքներ կարող են արձանագրվել»,– ասաց Ե. Բոզոյանը:

Ու քանի դեռ հասարակությունը շարունակում է էյֆորիկ վիճակում գտնվել, ուստի, ըստ քաղաքագետի, «սև–սպիտակային» տեխնոլոգիան կրկին հնարավոր կլինի հանգիստ օգտագործել և արդյունքի հասնել:

«Իմ կարծիքով, քարոզարշավի ժամանակ այդ տեխնոլոգիան կօգտագործվի, որի արդյունքում մանր–մունր կուսակցությունները, պրակտիկորեն, հաջողության հասնելու որևէ շանս չեն ունենա»,– ասաց Ե. Բոզոյանը: 

Քաղաքագետի կանխատեսման համաձայն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ընտրությունների ժամանակ բացի Նիկոլ Փաշինյանի թիմից, անցողիկ շեմը կհաղթահարեն նաև ԲՀԿ–ն, ՀՀԿ–ն և ևս մեկ ուժ:

«Չի բացառվում, որ անցողիկ շեմը հաղթահարի «Սասնա ծռերը», չնայած մեծ է հավանականությունը, որ նրանք էլ չեն կարողանա հաղթահարել 5%–անոց անցողիկ շեմը: Ի դեպ, Փաշինյանը, հաշվի առնելով հասարակության էյֆորիկ տրամադրությունները, գիտի, որ մեծ առավելությամբ է հաջողության հասնելու և կանխորոշելու է նաև մնացած կուսակցությունների ճակատագիրը»,– ասաց Ե. Բոզոյանը:

Նրա կարծիքով, խորհրդարան անցնելու հաշվարկների ժամանակ տեսականորեն հնարավոր է ցանկացած դաշինքների ձևավորում, անգամ՝ «Լույս» և «Սասնա ծռեր» ձևաչափով, բայց այդ սցենարը նա քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով Ծռերի կոշտ հռետորաբանությունը:

«Ես կարծում եմ, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը բավականին կոշտ հռետորաբանությամբ է հանդես գալիս: Ուստի կարծում եմ, որ Հայաստանում այնպիսի ուժ չկա, որի հետ նրանք պատրաստ կլինեն դաշինք կազմել: Նույնիսկ, եթե դիտարկենք, օրինակ, նախկին քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունը: Զարուհի Փոստանջյանի հետ ևս կա պրոբլեմ, թեև նրա հռետորաբանությունը շատ մոտ էր «Սասնա ծռերին»: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ նրանք որևէ ուժի հետ դաշինք չեն կազմի»,– ասաց Ե. Բոզոյանը:

Հին ընտրական օրենսգրքի պայմաններում խորհրդարան անցելու շանս չի ունենա նաև «Լույս» դաշինքը, համոզված է քաղաքագետը, քանի որ իր ընտրազանգվածը շատ մոտ է Փաշինյանի քաղաքական ուժի ընտրազանգվածին: Եվ այդ տեսանկյունից է անտրամաբանական, թե ինչու պետք է մարդը գնա և իր ձայնը «Լույս» դաշինքին տա:

«Հաշվի առնելով ռեյտինգայինի գործոնը, իշխանությունն ինքն է շահեկան դիրքում հայտնվելու, Հանրապետական կուսակցությունը և ԲՀԿ–ն: Իսկ, օրինակ, «Լույս» դաշինքը, որը ներկայացնում է առավելապես քաղաքացիական զանգվածը, մրցակցելու է Փաշինյանի հետ և ակնհայտորեն պարտվելու է: Ուստի խորհրդարան անցնելու ամենամեծ հավանականությունն, այնուամենայնիվ, ունի նշածս երեք ուժերից բացի «Սասնա ծռեր» կուսակցությունը, բայց կկարողանա բավարար ձայնել հավաքել, թե՝ ոչ, սա է խնդիրը»,– ասաց Ե. Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով, հաջորդ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ներկայացված չի լինի նաև Դաշնակցություն կուսակցությունը: Բոզոյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն այն նույն տրամաբանության շրջանակներում, ինչպես Երևանի ավագանու ընտրությունները: 

«Ընտրակաշառք չի լինի, ղեկավարման փաթեթը կհայտնվի Փաշինյանի ձեռքում և հիմնական պայքարը կլինի մյուս ուժերի միջև, թե ով ինչքան քվե կստանա ԱԺ–ում հայտնվելու համար: Այդ է պատճառը, որ նոր ձևավորված կուսակցությունները որևէ շանս չունեն: Ու թեև վիրավորվում են, որ նման գնահատականներ են լսում իրենց մասին, բայց, կարծում եմ, որ ընտրություններից հետո ամեն ինչ էլ պարզ կլինի»,– ասաց Ե. Բոզոյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное