Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ որպիսությունը չէր հարցրել փոխվարչապետը. նոր ԸՕ–ն չընդունվեց մեկ ձայնով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, նոր Ընտրական օրենսգիրքը դարձյալ չընդունվեց, այս անգամ ընդամենը մեկ ձայնի պատճառով: Նույնիսկ էական էլ չէ արդեն՝ դա եղավ ՀՅԴ–ի երկու բացակա պատգամավորների՞ պատճառով, թե՞ ՀՀԿ–ից «զորացրվածներից» մեկի: Ո՞ւմ չհասցրեցին զանգել, կամ ո՞ւմ վրա չազդեցին զանգերը: Խնդիրը շատ ավելի խորքային է:

Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած քննարկումները դեժավյուի էֆեկտ ունեցան: Հանրապետական պատգամավորները՝ դեմ հանդես գալով նոր ԸՕ փոփոխություններին, անընդհատ հղում էին անում ԵԱՀԿ ԺՄԻԳ–ին, Եվրոպայի Խորհրդին, Վենետիկի հանձնաժողովին, ընդհանրապես միջազգային կազմակերպություններին՝ նշելով, որ նման հապճեպությամբ ԸՕ չեն ընդունում և ընտրություններ չեն անում: Դեժավյուի էֆեկտն այն էր, որ ժամանակին ՀՀԿ–ի ընդդիմախոսներն էին այս կամ այն առիթով հղում անում միջազգային կազմակերպություններին ու վերջիններին «տղա բերում» Հայաստանի վրա: Ազնվության համար, սակայն, պետք է նշել, որ ժամանակին հանրապետականները գոնե պահում էին գործընթացների տեխնիկական–ֆորմալ մասը, չնայած հիմնարար հարցերում առաջնորդվում էին իրենց քաղաքական նպատակահարմարությամբ:

Նոր իշխանությունները, ինչպես արդեն պարզ դարձավ, տեխնիկական մասի վրա ջանքեր չեն ծախսում ու առանձնապես հետաքրքրված չեն միջազգային կազմակերպությունների կարծիքով, ու ինչպես նախկինում, պարզապես հիմա ավելի բացեիբաց առաջնորդվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ: Թերևս այդ նպատակահարմարության վառ դրսևորումներից մեկն էլ այն էր, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախապես զանգել է որոշ պատգամավորների և «հարցրել նրանց որպիսությունն ու դիրքորոշումը քվեարկության ժամանակ»:

Նույն այդ պատգամավորներից նախկինում որպիսություն հարցնում էին այլ մարդիկ: Առանձնապես այդ պատգամավորների կյանքում, կարծես թե, բան չի փոխվել: Չի բացառվում, որ նրանց ապագայում էլ շարունակեն զանգել, օրինակ, ճշտելու, թե իրենց ընտրատարածքներում ինչպիսի քաղաքական դիրքորոշում և ակտիվություն են նրանք պատրաստվում դրսևորել: Բնականաբար, նման զանգերն արվում են ոչ երկրի առաջին դեմքի կողմից, բայց միշտ երկրի առաջին դեմքի անունից: Ավելին՝ առաջին հայացքից են այդ զանգերը միայն միակողմանի ճնշման էֆեկտ թողնում: Իրականում ցանկացած նման զանգ իր գինն ունի, և ամեն հարցված որպիսության դիմաց զանգողները ապագայում ստիպված են լինելու վճարել, վճարել քաղաքական որոշումներով: Ինչևէ: Չընդունված Ընտրական օրենսգիրքը, դրա շուրջ քննարկումները, պատգամավորների որպիսությունը ճշտող զանգերը, ՀՀԿ–ի նորահայտ սկզբունքայնությունն ու միջազգային կազմակերպություններին հղումները, ՔՊ–ականների պնդումներն առ այն, որ նոր ԸՕ–ով նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու, մի կողմ թողեցին ամենակարևոր հարցը՝ Ընտրական օրենսգրքի բովանդակությունը: Բովանդակության հարցը երկրորդվեց, իսկ առաջին պլան եկավ քաղաքական համառությունը, պարզագույն համառությունը: Այլ կերպ պրոցեսը բնորոշել հնարավոր չէ, որովհետև, ինչպես իրենք՝ նոր իշխանության անդամներն են քանիցս պնդել՝ անկախ Ընտրական օրենսգրքից իրենք (ժողովուրդը) հաղթելու են: Խնդիրը բացառապես համառության և ինքնանպատակ սկզբունքայնության մեջ էր, որը գուցե իր գինն ունի՝ ուժեղ երևալու գինը, բայց որևէ կերպ կապ չուներ ԸՕ բուն բովանդակության հետ: 

Իհարկե, ճիշտ են այն պնդումները, որ ընտրությունների ազատ և թափանցիկ լինելը բացառապես քաղաքական կամքի, ոչ թե օրենսգրքերի հարց է: Այդ մասին մի քանի անգամ հայտարարել է հենց Փաշինյանը: Բայց սրանով հանդերձ ԸՕ–ն ունի կենսական առաքելություն, պարզապես այդ առաքելությունը հաճախ շփոթվում է ընտրությունների անցկացման որակի հետ: ԸՕ առաքելությունն այլ է՝ այն պետք է հնարավորինս արդյունավետ կերպով ապահովի Հայաստանի քաղաքական լանդշաֆտի ներկայացումը խորհրդարանում: Քանիցս խոսել ենք այն մասին, որ արդարացիորեն խնդրահարույց ռեյտինգային ընտրակարգը վերացնելով ու փոխարենը տոտալ համամասնական համակարգ ներդնելով, ստեղծելու ենք բացառապես երևանակենտրոն ու կուսակցական քաղաքական համակարգ: Սակայն, ինչպես տեսանք, ոչ այս, ոչ էլ այլ նմանատիպ հարցեր քննարկման առարկա չդարձան, փոխարենը քաղաքական ուժերը մկաններ ցույց տվեցին իրար: Ընդ որում, ինչպես արդեն պարզ դարձավ, իշխանության մկանները մինչև վերջ ուժեղ չգտնվեցին:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное