«Ժամանակ». ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում բազմամիլիոնանոց չարաշահումներ է գտել. սպասում է նախարարության լուծարմանը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ:
Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձեւավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի եւ կմիանա մշակույթի նախարարությանը, եւ նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության վրա»: