Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհատական շահ, թե պետական արդյունավետ կառավարում. որը պետք է կարևորել օպտիմալացում կատարելուց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և բողոքում են նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում:

Սփյուռքի նախարարության աշխատակիցները գտնում են, որ նախարարությունը իր բոլոր գործառույթները պատշաճ իրականացնում է: Նրանք չեն կարծում, որ իրենց գործառույթները նույնն են, ինչ ԱԳՆ-ի գործառույթները: Նախարարության աշխատակիցները մտահոգված են նաև իրենց ապագայով, քանի որ նախարարության լուծարման հետևանքով կարող են կորցնել աշխատանքը:

Մշակույթի նախարարության աշխատակիցներն էլ դեմ են կրթության և գիտության նախարարության հետ միավորվելուն: Նրանք գտնում են, որ մշակույթը Հայաստանի այցեքարտն է, ուստի մշակույթի նախարարությանը պետք է տրվեն լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար:

Մշակույթի և սփյուռքի նախարարության աշխատակիցները երեկ իրենց պահանջները ներառող նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Թե՛ սփյուռքի, թե՛ մշակույթի նախարարության աշխատակիցներն այն կարծիքին են, որ ճիշտ չէ միանգամից գնալ նախարարությունը լուծարելու կամ մեկ այլ նախարարության միացնելու ճանապարհով: Նրանք ճիշտ են համարում, որպեսզի ստուգվեն յուրաքանչյուր աշխատակցի գործառույթները, գնահատվի նրանց կատարած աշխատանքը, նոր միայն դրանից հետո գնալ օպտիմալացման ճանապարհով:

Մշակույթի նախարարության օպտիմալացումը հատկապես զարմացրել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին։

Դրան արդեն իսկ դեմ են արտահայտվել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբյանը, այլ արվեստագետներ։

Բանաստեղծ Վահե Արսենը, օրինակ, կարծում է, որ oպտիմալացումը «տխուր է, երբ մարդուն է առնչվում», իսկ նախարարություններում մարդիկ են աշխատում: Մշակույթի նախարարությունն էլ ամենազգայուն կառույցներից մեկն է, այն պետք է պահպանվի ու զորացվի։

«Հազարամյա մշակույթ և պատմություն ունեցող, համաշխարհային արժեքներ ստեղծող ազգը պարտավոր է ունենալ մշակույթի նախարարություն։ Գուցե մի այլ պետությունում, օրինակ, արաբական որևէ երկրում պարտադիր ա ունենալ նավթի նախարարություն, բայց ոչ մեր դեպքում»,- կարծում է Հարություն Պետրոսյանը։

Ուշագրավ է, սակայն, որ ընդամենը ոչ վաղ անցյալում մարդիկ քննադատում էին Հայաստանի պետական համակարգի ուռճացված լինելու փաստը և համարում էին, որ շռայլություն է Հայաստանի պես երկրում ունենալ 17 նախարարություն։ Հիմա, երբ որ գնում է օպտիմալացման աշխատանք, հիստերիա է բարձրացել։

ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը  մեր հետ զրույցում ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, թե ինչ սկզբունքով պետք է շարժվել, որն է ավելի կարևոր՝ անհատական շահը, թե պետական արդյունավետ կառավարումը։ «Տարօրինակ կերպով բողոքի ալիք բարձրացավ, երբ կառավարությունը, ի վերջո, հասարակության նախկինում եղած պահանջը կատարեց` կրճատելով որոշ նախարարություններ։ Տարիներ ի վեր հարցադրում եղել է, որ այդ նախարարությունները փակման ենթակա են։ Հիմա այս բողոքի ալիքի հետ կապված մտածում եմ, որ գուցե արժե երկու մշակույթի նախարարություն և երեք Սփյուռքի նախարար ունենալ ու վերջիններից երկուսի նախարար նշանակել մեկին Հրանուշին, մյուսին՝ Հակոբյանին»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ  ասաց, որ քննարկելու համար այս խնդիրը նախ պետք է հասկանալ, ուսումնասիրել, գնահատել ու նոր որոշում կայացնել։ «Մենք պետք է հասկանանք՝ որն է խնդիրը, ինչ ունենք, ինչու է պետական համակարգը մեծ, որտեղից են գալիս դրա արմատները, ինչու զարգացած երկրները ունեն 7-10 նախարարություն, իսկ մեր երկիրը՝ 17։ Բանն այն է, որ մենք ժառանգել ենք Սովետական միությունից մի մեծ համակարգ։ Վերջին տարիների բարեփոխումների ծրագիր ենք իրականացրել, բայց դեռևս այսօր պետական համակարգը մնում է այդքան մեծ։ Մենք դեռ չենք ձերբազատվել մեր հասարակության կարգավորման այն ոլորտներից, որոնք, շուկայական հարաբերությունների պայմաններում ըստ էության պետք է պատվիրակվեին մասնավոր կազմակերպություններին»,- ասաց Անտինյանը։ Նրա խոսքերով՝ օպտիմալացումը դրական գործընթաց է, բայց մինչ անելը հարկավոր է, որ լուրջ քննարկում կատարվի, պարզվի, թե ինչն է ավելորդ, ինչը պետք է փակել, նոր գնալ այդ քայլին։ «Մեր պետական համակարգը օպտիմալացվել է 20 տարի, բայց այդ կազմակերպությունները, որոնք ենթադրաբար պետք է ձեռք բերեին ինքնուրույնություն, ձեռք չեն բերել։ Պետությունը ոչինչ չի արել այդ ՊՈԱԿ-ներին, կազմակերպություններին ինքնուրույնության սովորեցնել, քանի որ այդտեղ գնացած փողերը ատկատի ձևով հետ են եկել։ Մենք պետք է հասկանանք, մենք ունենք ինստիտուցիոնա՞լ խնդիր, թե՞ ֆունկցիոնալ։ Մենք ունենք կառուցվածքի՞ խնդիր, թե՞ դա միայն նախկինում է վատ գործել»,- ընդգծեց Սերոբ Անտինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное