Բագրատունյաց պողոտայում Mercedes-ը բախվել է կայանած ԳԱԶել-ին․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 31-ին, ժամը 00:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes С 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ․Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և դադարեցրել գազի արտահոսքը՝ փակելով փականը: