2019-ի 5 ամենանորաձև մինի կիսաշրջազգեստները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄինիներ կրելու իսկական ժամանակն է: Եթե դեռ չես գտել իդեալական մոդել, ապա դիտիր այս հավաքածուն:
Այս գարնան ամենանորաձև երանգներից մեկը: Մոդելը պատրաստված է արհեստական զամշից, ունի դեկորատիվ ուղղանկյուն գրպաններ ու մեծ կոճակներ:
Այս մոդելը կարող ես կրել ընկերուհիների հետ զբոսանքի գնալիս: Արծաթագույն շղթան համարձակ տեսք է հաղորդում:
Սև ջինսե կիսաշրջազգեստը համադրիր կոպիտ կոշիկների ու վառ շապիկի հետ:
Վառ դեղին գույնը գարնանային տրամադրություն կհաղորդի: Բարձր գոտկատեղով այս մոդելը ավելի հետաքրքիր է դառնում կենտրոնում գտնվող շղթայի շնորհիվ:
Վանդակավոր և բարձր գոտկատեղով մոդելը հիանալի ընդգծում է կազմվածքը: Այն կարող է օգնել ընդգծել առավելություններդ: