Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՖՈՏՈՀանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։
Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.50C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.60C