2019թ․ լավագույն դիետան, որ կօգնի քեզ առողջ նիհարել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՁեր ուշադրությանն ենք ներկայացնում միջերկրածովյան համեղ դիետա, որի շնորհիվ ամռանը հիանալի տեսք կպահպանեք:
Միջերկրածովյան դիետան հույների, իտալացիների, ֆրանսիացիների ու իսպանացիների խոհարարական բացառիկ փորձն է: Այնուամենայնիվ, դրանք ունեն մի շարք ընդհանուր սկզբունքներ՝ մրգերի, բանջարեղենի, ձավարեղենի, ընկույզի, լոբազգիների, ձիթայուղի, համեմունքների, բույսերի, ձկան, ծովամթերքի, թռչնամթերքի, ձվի, պանրի, յոգուրտի առատության առումով: Թույլ են տրվում քաղցրավենիքներ, անյուղ միս ու կարմիր գինու մեկ գավաթ՝ հատուկ առիթների դեպքում կամ եթե շատ եք ուզում: Պետք է չմոռանալ ֆիզիկական ակտվիության մասին: Արդյունքում աշխարհի լավագույն ու հաճելի դիետան մի շարք առավելություններ կունենա առողջության, քաշի կորստի, սրտի և ուղեղի հիվանդությունների, դիաբետի ու քաղցկեղի կանխարգելման հարցում: