Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։

Հիշեցնենք, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։

Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Թե նրան որքանո՞վ է հաջողվել ավելացնել բյուջեի եկամուտները, թողնենք մի կողմ։ Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ լիարժեք կատարել հարկային մուտքերի ճշգրտված պլանը։ Ու դա՝ այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։

Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, իշխանափոխությունից հետո ևս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։

Մինչ կանդրադառնանք, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք, որ կառավարության վերջին նիստերից մեկում ֆինանսների նախարարը սենսացիոն հայտարարություն արեց, որն այդպես էլ մի տեսակ ստվերում մնաց։ Հայտարարությունը վերաբերում էր նրան, թե ստվերային տնտեսության հետևանքով անցած տարի ինչքան գումար մուտք չի եղել պետական գանձարան։

Այսպես` ըստ Ատոմ Ջանջուղազյանի, իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ասվածը վերաբերում է արտոնությունների տեսքով չստացվող գումարներին։ Ինչպես հայտնի է, տարբեր օրենքների շրջանակներում տնտեսության տարբեր հատվածներում տրամադրվում են հարկային արտոնություններ, ինչի հետևանքով բյուջեն կորուստներ է ունենում։

Բայց այս դեպքում խոսքն ամենևին էլ դրա մասին չէ։ Խոսքը ստվերում ձևավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։

Չնայած հայտնի չէ ընթացիկ տարվա գնահատականը, այնուհանդերձ նախարարը չի բացառում, որ այն կարող է ավելի մեծ լինել։

Եվ սա ասում է այն կառավարության ֆինանսների նախարարը, որն անհաշտ պայքար է հայտարարել ստվերային տնտեսությանը։ Մինչդեռ, երբ լսում ենք վարչապետի կամ Պետեկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությունները բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների վերաբերյալ, թվում է, թե կառավարությունն իսկապես աննախադեպ հաջողություններ է արձանագրում ստվերային տնտեսության դեմ պայքարում։

Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։

Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է հաջողվել նոր իշխանություններին կրճատել ստվերը։ Դրա համար անհրաժեշտ է ճշտել համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշիռը։

Անցած տարվա արդյունքներով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 21 տոկոս։ 2017թ. համեմատ այն բարելավվել է 0,2 տոկոսով։

Ահա սա է ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար մղած կառավարության և բյուջեի մուտքերի 30 տոկոս ավելացում խոստացած վարչապետի աշխատանքի արդյունքը։

ՀՆԱ-հարկեր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ մի փոքր բարելավվել է, այնուհանդերձ դա ամենևին էլ արտառոց արդյունք չէ։ Ճիշտ է, 2017թ. նկատմամբ տնտեսության ստվերը 0,2 տոկոսով կրճատվել է, բայց այն շարունակել է ավելին լինել, քան 2013-2016թթ. ընկած հատվածում։

Մասնավորապես, 2013-2014թթ. Հայաստանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը եղել է 22 տոկոս։ Հաջորդ երկու տարիներին այն նվազել է, սակայն գտնվել է ավելի բարձր դիրքում, քան անցած տարի։ 2015թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է՝ 21,2, իսկ 2016թ.` 21,3 տոկոս։

Ընթացիկ տարվա պետական բյուջեով ամրագրված է, որ ՀՆԱ-ի մեջ հարկերի տեսակարար կշիռը 2018թ. համեմատ կնվազի։ Ինչպես ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, 2019թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կլինի 6,7 տրիլիոն դրամ, ինչի նկատմամբ պետական բյուջեով պլանավորված է հավաքել 1 տրիլիոն 401 մլրդ դրամ։

Ըստ այդմ, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 20,9 տոկոս։ Այլ կերպ ասած, նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի նկատմամբ հավաքվող հարկերի տոկոսը կնվազի 0,1 կետով։

Սա, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը ստվերի կրճատում չի ակնկալում։ Այն նույնիսկ կխորանա, եթե, իհարկե, չհաջողվի բյուջեի պլանավորված ցուցանիշը գերակատարել այն 40 մլրդ դրամով, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Միայն այդ դեպքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ. նկատմամբ բարձր կլինի։ Այն կկազմի 21,5 տոկոս։

Սա շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Նախկինում ևս սովորաբար բյուջեում հարկերի բարելավման գրեթե նման կամ դրան մոտ սցենար էր դրվում։ Ուրիշ բան, որ միշտ չէ, որ հաջողվում էր դա կատարել, ինչի հետևանքով էլ այսօր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում չափազանց ցածր է։ Պատճառը ոչ միայն հարկային արտոնություններն են, այլև ստվերային լուրջ տնտեսությունը։

Մեր նման շատ երկրներում ՀՆԱ մեջ հարկերի տեսակարար կշիռը հասնում է ընդհուպ՝ 26-27, նույնիսկ՝ ավելի բարձր տոկոսի։ Մինչդեռ Հայաստանում արդեն տևական ժամանակ հարկերի ցուցանիշը տատանվում է հազիվ 20-22 տոկոսի միջակայքում։ Որքան այն ցածր է, այդքան բարձր է ստվերային տնտեսության մակարդակը։

Իրավիճակը փոխելու առումով նոր իշխանություններին ևս առայժմ շատ բան չի հաջողվել անել։ Ֆինանսների նախարարի հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է, թե ինչ ծավալների է հասնում Հայաստանում ստվերը։ Այն նվազեցնելու ուղղությամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այժմ մեծ ձեռքբերումներ չկան։ Պատահական չէ, որ,  չնայած բյուջետային մուտքերը ավելանում են, այնուհանդերձ դա ոչ միշտ է ՀՆԱ նկատմամբ հարկերի հավաքման քիչ թե շատ շոշափելի փոփոխության հանգեցնում։ Անցած տարվա արդյունքները ևս դժվար է բավարար համարել։

Միայն ստվերի պատճառով պետական բյուջեն կորցնում է տարեկան ավելի քան 900 մլն դոլար։ Եվս այդքան գումար բյուջեն չի ստանում արտոնությունների տեսքով։

Խոսքը ընդհանուր առմամբ 880 մլրդ դրամի մասին է, ինչը համարժեք է բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»В США начали масштабное расследование в отношении Microsoft Погода в Армении В Армении утвержден порядок возврата приобретенных путем контрольной закупки товаров Путин пригласил руководителей стран ОДКБ в Москву Президент Польши: Рассматриваем вопрос увеличения числа своих представителей в миссии ЕС в Армении И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции
Самое популярное