Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էական խախտումներով օտարվել է Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը. հարուցվել է քրգործ

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությունից:

 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 23.10.2016թ. հունվարի 29-ի որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և գնահատված արժեքով ներդրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում:

 Ընդ որում՝ ՀՀ սեփականություն հանդիսացող նշված տարածքը անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին հանձնելը դեռևս 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ուղղված դիմումով պատճառաբանվել է Հանրային ռադիոընկերության գործունեության ապահովման համար  լրացուցիչ տարածքների կարիք առաջանալու անհրաժեշտությամբ:

Հետագայում, սակայն, 2016թ. մարտի 30-ի որոշմամբ ՀՀ ՀՀՌԽ-ն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին թույլատրել է իրականացնել նշված հասցեում գտնվող 1.167.9 քմ շենքի և 0.10014 հա հողատարածքի, 198.6քմ տարածքի և 0.0195 հա հողատարածքի դասական աճուրդային եղանակով օտարումը՝ առաջին ինը աճուրդների համար մեկնարկային գին սահմանելով 720.000.000 ՀՀ դրամը: Այդ որոշման մեջ նշվել է, որ գույքը չվաճառելու դեպքում տասներորդ աճուրդից սկսած կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ հինգերորդ աճուրդի մեկնարկային գինը նվազեցնելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնի 4 տոկոսի չափով՝ նվազագույն ընդհանուր գին սահմանելով 480.000.000 ՀՀ դրամը:

Աճուրդային վաճառքը կազմակերպելու նպատակով 2016թ. մարտի 31-ին Ընկերության, աճուրդի տուն ՍՊԸ-ի և ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր:

 Ուսումնասիրությամբ պարզվել է սակայն, որ ՀՀ ՀՀՌԽ-ն մեկ այլ՝ 2016թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ փոփոխել է աճուրդի նախնական պայմանները՝ թույլատրելով Գույքի մեկնարկային գինը սահմանել 650.000.000 ՀՀ դրամ, իսկ չվաճառելու դեպքում կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գին սահմանելով նախորդ աճուրդի ընդհանուր մեկնարկային գնից 35.000.000 դրամով պակաս, նվազագույն ընդհանուր գին սահմանելով 300.000.000 ՀՀ դրամը:

Պարզվել է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումները կատարվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հրապարակային ծանուցումների պարտադիր պայմանների խախտումով: Արդյունքում խաթարվել է հրապարակային սակարկությունների բուն էությունը և բացառվել է պայմանագրի կնքման գործընթացում օրենքի պայմաններին բավարարող անորոշ շրջանակի անձանց կողմից աճուրդին մասնակցությունը:

 Պարզվել է նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի խնդրանքով Գույքի արժեքը նվազեցվել է յուրաքանչյուր օր 35.000.000 դրամով, ինչի արդյունքում պետական բաժնեմասով նշված անշարժ գույքը, որպես բորսային ապրանք, իրացվել է 300.000.000 ՀՀ դրամով: Ընդ որում, միայն դեկտեմբեր ամսին գույքի արժեքը նվազեցվել է 350.000.000 դրամի չափով:

Մինչդեռ, «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն «Բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը (վաճառքը) արգելված է ՀՀ օրենսդրությամբ»:

 Փաստորեն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, ապրանքահումաքային բորսա ՓԲԸ-ի միջոցով իրացվել է  բորսային ապրանք չհանդիսացող անշարժ գույքը: Վերջինս առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև, աճուրդի կազմակերպիչների կողմից խախտվել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, որի հետևանքով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 350.000.000 դրամի վնաս:

 Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու և հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 196-րդ հոդվածով:

 Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное