Եղանակը Հայաստանում
ՖՈՏՈՀանրապետության տարածքում`
Մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 24-25-ի կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.70C