Արձակուրդից հետ կանչված Երանոսյանին կանչել են ՀՔԾ .«Ժողովուրդ»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել: Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը: «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել»:
Հիշեցնենք, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լեւոն Երանոսյանի եղբայրն էր՝ Լեռնիկ Երանոսյանը, որին օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատեց աշխատանքից: Նա անձամբ էր նռնակ նետում ցուցարարների եւ լրագրողների ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում