Սկեսուրիս առաջարկեցի մեզ հետ ապրել…վաղը ես ու ամուսինս ամուսնալուծվում ենք
ՖՈՏՈԵս իրականում չէի ճանաչում սկեսուրիս…
Ես սիրում էի այդ կնոջը: Նա հանգիստ, բարի և մեծահոգի էր թվում: Մենք ապրում էինք տարբեր քաղաքներում, հանդիպում էինք միայն տոների ժամանակ: Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Վերջերս մահացավ սկեսրայրս: Հասկանալով, որ սկեսուրիս համար միայնակ ապրելը դժվար կլինի, առաջարկեցի տեղափոխվել մեր տուն և մեզ հետ ապրել:
Այդ ժամանակ ես ու ամուսինս ունեինք մեր մեծ սեփական տունը, իսկ մեր միակ որդին ուրիշ քաղաքում էր համալսարան ընդունվել:
Եվ այդ ժամանակ բացահայտվեց սկեսուրիս իրական դեմքը:
Մեր տանը 1-2 ամիս ապրելուց հետո, սկեսուրս սկսեց ամուսնուս իմ դեմ տրամադրել: Սակայն ես դա ուշ հասկացա:
Ամուսինս շատ էր փոխվել, ամեն մի մանրուքի համար ինձ հետ վեճի էր բռնվում: Նրան ոչինչ դուր չէր գալիս, դժգոհում էր տան մաքրությունից, իմ պատրաստած ուտելիքից, հողամասի վիճակից: Եվ դա այն բանից հետո, որ 25 տարի շարունակ նա երբեք չէր բողոքել:
Ժամանակի ընթացքում ամուսինս արգելեց, որ իր համար ուտելիք պատրաստեմ, նրան սկսել էր դուր գալ միայն մոր պատրաստածը:
Պատկերացնու՞մ եք, այդ կինը սկսեց կառավարել նույնիսկ մեր ֆինանսները: Ամեն անգամ, երբ ես փորձում էի շտկել իրավիճակը, սկեսուրս իսկույն իրեն <<վատ էր զգում>>, իսկ ամուսինս ինձ վրա բարկանում էր:
Մի գեղեցիկ օր համբերությունս սպառվեց: Հիմա ես պարում եմ մեր հին փոքր բնակարանում և սպասում եմ դատին, որից հետո մենք կդադարենք ամուսիններ լինել:
Ահա այսպես 2 տարին ջնջեց մեր համատեղ ապրած երջանիկ 25 տարիները…