Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխություններն, «ընդդեմ» լինելով հանդերձ, նաև «հանուն» ինչ-որ բանի են կատարվում․ Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Գաղափարական սումբուրի պատճառը
--------------------

Իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց դերերը՝ մեկը պետության կառավարումն է իրականացնում, մյուսները՝ քննադատում։ Դա է ժողովրդավարական կառավարման համակարգի արդյունավետության հիմնական մեխանիզմը։

Բնականաբար, ցանկացած իշխող ուժին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, դա հասկանալի է, սակայն Հայաստանում, ապրիլյան իշխանափոխությունից հետո, հակաբնական իրավիճակ է ստեղծվել։

Ցանկացած քննադատություն թշնամական է ընկալվում և պիտակավորվում է։ Առաջին հերթին պիտակավորվում է հասարակական ակտիվ տարբեր խմբերի կողմից, որոնք երբեմն միմյանց հակառակ պատկերացումներ ունեն։ Փորձենք դրա պատճառը հասկանալ։

---------
Ակտիվ փոքրամասնությունները
---------

Քաղաքական աշխարհայացքը և օրակարգը միշտ թելադրում են փոքրաքանակ խմբավորումները։ Որքանով նրանք կազմակերպված են ու իրենց տեսակետը արդյունավետ են քարոզում, այնքանով մեծ է իշխանության հասնելու նրանց հավանականությունը։

Ապրիլյան իշխանափոխությունը տարբերվում է մեզ հայտնի հեղափոխություններից քաղաքական ու սոցիալական պատկերացումների բացակայությամբ։

Իշխանափոխությունն անգամ կես էջանոց հռչակագիր չերկնեց։ Դա «ընդդեմ», այլ ոչ թե «հանուն» շարժում էր։

Հեղափոխություններն «ընդդեմ» լինելով հանդերձ, նաև հանուն ինչ-որ բանի են կատարվում։ «Հանունի» բացակայությունը ստեղծել է այն անբնական իրավիճակը, որն առկա է ներկայիս Հայաստանում։

Ներկայիս Հայաստանում կան մի քանի գաղափարականացված փոքրաքանակ խմբավորումներ, կամ ակումբներ, որոնց զգալի մասը մարգինալ է, սակայն ներկայիս կառավարությանը ցանկանում են տեսնել որպես իրենց դաշնակիցը։ Դրանք են. մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական, ընդգծված լիբերալ, պացիֆիստական, ֆեմինիստական, գենդերային, բնապահպանական, աշխարքաղաքական նախասիրություններ և նմանատիպ գաղափարներ ունեցող փոքրաթիվ խմբակներ։

Ինչո՞ւ են նրանք կարծում, որ ներկայիս կառավարությունը կարող է իրենց դաշնակիցը դառնալ։

Պատճառը հասկանալի է, ներկայիս կառավարությունը հայտարարել է, որ «իզմեր չի ընդունում, այսինքն անգաղափար կառավարություն է, ինչից հետևում է, որ «հեղափոխությունն» էլ էր անգաղափար, ինչը նմանատիպ ցանկացած խմբավորմանը հույս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում իր օրակարգը կկարողանա դարձնել դոմինանտ։ Այսինքն, պայքարը գնում է ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն իր «իզմը» կառավարության վրա փաթաթելը։

Հետևապես, իշխանության համար պայքարը գնում է տարբեր խմբավորոմների միջև սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու համար և նրանցից յուրաքանչյուրն Իմ Քայլը ֆրակցիայում ունի իր պոտենցիալ հաճախորդը։ Կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն այդ խմբերից յուրաքանչյուրն ընդունում է որպես իր քաղաքական շանսի նկատմամբ ոտնձգություն, ինչը նրանց միավորում է ընդհանուր «թշնամու դեմ։ Պարզ ասած, անորոշությունը յուրաքանչյուրի համար հույսի աղբյուր է, իսկ որոշակիացնելու ցանկացած փորձ՝ մարտահրավեր սեփական պատրանքին։

Պատկերն ամողջական չէր լինի, եթե քաղաքացիական նախկին ակտիվիստներից, իսկ հիմա քաաքական դերակատարներ դարձած խմբերից բացի չդիտարկենք ի սկզբանե քաղաքական հայտ ներկայացրած խմբավորումներին, որոնք ոչ արտակարգ պայմաններում լուրջ դերակատարման շանս չէին ունենա, սակայն անգաղափար կառավարության առկայության պայմաններում նրանց համար այս կառավարությունը հնարավորություն է որևէ դերակատարում ունենալու համար։

Կա նաև երրորդ, չկազմակերպված մարդկանց շերտ, որոնց համար ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում։ Նրանք հանդես են գալիս ռադիկալ «հեղափոխականների» դրոշի ներքո, արևի տակ սեփական տեղը նվաճելու համար։

--
Բա հետո՞
--------

Գործող կառավարությունը դատապարտված է քաղաքական օրակարգով հանդես գալ, լինի դա հարկային քաղաքականությունը, աշխարքաղաքական դիրքորոշումը, բնապահպանական կոնկրետ որոշումը, սոցիալական քաղաքականությունը, Արցախի խնդիրը և այլն։ Անորոշ, լղազված քաղաքականություն երկար վարել չի հաջողվի։ Ցանկացած հստակեցում զրկում է կառավարամերձ խմբավորումներից որևէ մեկի աջակցությունից, նրան դարձնելով կառավարության թշնամի։

Դիրքորոշում չունենալը, կամ դրանք թաքցնելը երկար տևել չի կարող, որովհետև կյանքը պարտադրում է որոշումներ կայացնել։ Մյուս կողմից նման իրավիճակի պահպանումը պառակտում է դեռևս ամորֆ «Իմ Քայլը» ֆրակցիան, որը տրոհվում է լոբիստական հատվածների (ըստ տնտեսական, պետական ինստիտուտների, ներսի ու դրսի շահերի և այլն)։

Կառավարությունը ստիպված է ամորֆ դիրքորոշումներից անցում կատարել հստակ քաղաքականության, որը նրան կզրկի բազմաթիվ աջակիցներից, սակայն բնականոն քաղաքական դաշտի ձևավորման համար հիմք կհանդիսանա։ Հակառակ դեպքում դեստրուկցիան ավելի կխորանա, որի նկարագրությունն այս գրառման նպատակից դուրս է։
-----
Եզրակացություն
---------

Եթե ի մի բերենք ասածը, գործող իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որի պառճառով նրա շուրջն են հավաքվել տարբեր, երբեմն իրարամերժ հայացքներ ունեցող մարդիկ և մարդկանց խմբավորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաև թուլություն է, ինչպես նաև լուրջ մարտահրավեր պետության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное