Գուշակություն՝ Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք ձեզ հուզող ցանկացած հարց և ստացեք դրա ստույգ պատասխանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲոլորին հայտնի է Միշել դե Նոտ-Դամը՝ նույն ինքը, ում կանխատեսումներն իրականանում են ապշեցնող ճշգրտությամբ:
Նոստրադամուսի կախարդական շրջանը նրա անսխալ գուշակությունների հերթական հավաստումն է։ Այնուամենայնիվ, կանխատեսման այս մեթոդը շատ տարածված է աշխարհում, քանի որ այն հեշտ է օգտագործել և չի պահանջում հատուկ պատրաստություններ:
Գուշակության համար ձեզ անհրաժեշտ կլինի թուղթ, որի վրա հարկավոր է նշել փոքրիկ տարածքներ և գրել մինչև 21 թիվը, ինչպես նկարում: Այնուհետև վերցրեք որևէ փոքր մատանենման շրջանակ կամ քար (թանկարժեք կամ կիսաթանկարժեք) և նետելով թղթի վրա՝ դրա միջոցով պարզեք պատասխանը: Որ թվի վրա հայտնվի քարը, դա էլ կբացահայտի ձեր հարցի պատասխանը:
Եթե դժվարանում եք թղթի վրա պատկերել այս շրջանակը, ապա կարող եք հարցը տալուց հետո աչքերը փակել և մատը դնել էկրանին ցուցադրվող շրջանակի վրա, ապա տեսնել թիվն ու կարդալ ձեր հարցի պատասխանը:
Օրինակ՝ դուք, ենթադրենք, հարցնում եք՝ կամուսնանա՞մ մոտակա երեք տարիների ընթացքում։
Այնուհետև նետում եք քարը և կարդում պատասխանը:
Պատասխաններ
1. Այո. մի հրաժարվեք ձեր նպատակներից: Ձեր ներքին տոկունության շնորհիվ դուք կհասնեք հաջողության:
Ձեր դրած նպատակի առջև խոչընդոտներ կհայտնվեն, որոնք հաղթահարելու համար շատ ժամանակ կանցկացնեք:
2. Այո. նպատակի իրականացման ճանապարհին կհայտնվեն խոչընդոտներ և բավական ժամանակ կվատնեք դրանք հաղթահարելու համար:
3. Այո. արդյունքը կլինի շշմեցնող, սակայն չարժե վատնել էներգիա անպիտան հարցերի համար:
4. Հնարավոր է. դադարեք սավառնել երկնքում, սթափ գնահատեք իրավիճակը և ազատվեք անցյալից:
5. Անպայման. Նոստրադամուսի շրջանակն ասում է, որ կարիք չկա այդքան տուրք տալու շրջապատի կարծիքին. հարկավոր է շարժվել սեփական խելքով:
6. Պատրաստվեք խնդիրների. մի կերակրեք ձեզ անհեթեթ հույսերով, դիմեք մտերիմ մարդկանց օգնությանը:
7. Հայտնի չէ. թողեք առայժմ ամեն ինչ այնպես, ինչպես կա. չարժե անհանգստանալ գոյություն չունեցող խնդիրների համար:
8. Զգոն եղեք։ Մի վստահեք ոչ այնքան շատ ծանոթ մարդկանց, որովհետև մոտակա ժամանակներս խաբվելու լուրջ վտանգ կա:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ