Արմեն Սարգսյանը Դիլիջանում պարել է օտարերկրացի հյուրերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՎԻԴԵՈՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 8-ին Դիլիջանում պարել է օտարերկրացի հյուրերի հետ՝ «Ղափամա» երգի երաժշտության տակ: Պարի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Նշենք, որ երեկ Դիլիջանում տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: