Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող
ՖՈՏՈ
Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը:
Մրցամարտի երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Հարավային Օսիայի հավաքականի 77-րդ համարի ներքո խաղացող Իբրահիմ Բազաևը գոլ է խփել: Արդյունքում՝ խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի:
CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝ արժանանալով գավաթի: