Ահա, թե ովքեր են ներկայիս ամենահարուստ և ազդեցիկ «օրենքով գողերը»
ՖՈՏՈՌուսաստանի Ներքին գործերի նախարարությունը 432 ակտիվ «օրենքով գող» է հաշվել: Նրանցից 318-ը, ինչպես հաղորդում է Ura.ru- ն, այժմ ազատության մեջ են, 114-ը բանտում են, 31-ը գտնվում են հետաքննության մեջ, իսկ 19-ը ` հետախուզման:
«Օրենքով գողերի» մեջ ամենամեծ թիվը կազմում են վրացիները՝ 242 հոգի, երկրորդ տեղում են ռուսները՝ 51, հաջորդում են հայ «օրենքով գողերը»՝ 30, ապա եզդիները՝ 26, ադրբեջանցիները՝ 16, աբխազները՝10, հրեաները՝ 7: Մասնավորապես, նշվում է, որ ըստ իրավապահ մարմինների՝ այսօր ամենավտանգավոր «օրենքով գողը» Նադեր Սալիֆովն է (Գուլի), որը վերջերս ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքներում:
Հայտնի է, որ գրեթե բոլոր ադրբեջանցի օրենքով գողերը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն:
Նրանիցից ամենահարուստը Գուլին, Յուսուֆ Շամխորը, Վագիֆ Դիվանագետը, Ալբերտ Ռիժին և Ռաշադ Գյանջինսկին են: Բոլորը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դոլարային միլիարդատերեր են:
Սլավոնական «օրենքով գողերի» շրջանում միլիարդատերեր են Սերգեյ Ակսենովը և Վլադիմիր Տյուրինը:
Նյութի շարունակությունն՝ այստեղ