Բալիկի սպասող հայտնիները
ՖՈՏՈ2019-ը հայտնի ընտանիքներից շատերին բալիկ կպարգեւի: Ոմանք առաջին անգամ կզգան ծնող դառնալու բերկրանքը, որոշ ընտանիքներում էլ կծնվի երկրորդ կամ երրորդ երեխան: BRAVO.am-ը նախորդ անգամ պատմել է, որ այսօր գեղեցիկ կարգավիճակում են Սիլվա Հակոբյանը, Լուսինե Թովմասյանը, Նորա Գրիգորյանը: Նրանց շարքերը համալրելու են եկել Մերի Մակարյանը, Լիդիա Գրիգորյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Սաթեն Վարդանյանը:):
Մերի Մակարյան
Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Մերի Մակարյանը հղիության վերջին շրջանում է: Նրա բալիկը լույս աշխարհ կգա օգոստոսին: Հղիության լուրը դերասանուհին հայտնել է նոր ֆոտոշարքի միջոցով, որում երեւում է կլորացած փորիկը:
Լիդիա Գրիգորյան
Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքում կծնվի երկրորդ երեխան: Դերասանուհու խոսքով՝ սիրում է հղիության ընթացքը: «Ինձ՝ որպես կին, երջանիկ եմ զգում»,-ասել է նա: Փոքրիկ Էդուարդին ամիսներ անց կմիանա եղբայրը:
Հռիփսիմե Խուրշուդյան
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ամիսներ անց երկրորդ անգամ մայր կդառնա: Հղիության սկզբնական շրջանում գտնվող մազրիկը դեռ չգիտի բալիկի սեռը:
Սաթեն Վարդանյան
«Կարմիր բլուր» սերիալի դերասանուհի Սաթեն Վարդանյանը հղիության 7-րդ ամսում է: «Իմ բալիկն ամեն հետազոտության ժամանակ չի թողնում բժիշկներին նայել սեռը, չգիտենք՝ աղջիկ է, թե տղա: Անհամբերությամբ սպասում եմ դոպլեր հետազոտությանը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա: Սաթենի խոսքով՝ հղիությունը շատ լավ է անցնում, օրը հետաքրքիր դարձնելու համար նույնիսկ նկարչության է հաճախում: