Խելացի մարդիկ տառապում են հոգեբանական խնդիրներով. 10 պատճառ, որոնք խելացի մարդուն խանգարում են վայելել կյանքը
ՖՈՏՈԱլբերտ Էյնշտեյնի մտավոր մակարդակը, կամ, ինչպես ընդունված է ասել, IQ-ն 170 է, Սթիվեն Հոքինգինը`160, Էշթոն Քաթչերինը`160, իսկ Նատալի Փորթմանինը`140: Թվում է, թե ամենախելացի մարդիկ առանձնահատուկ խնդիրներ չեն ունենում և իսկապես երջանիկ են: Սակայն, ինչպես պարզվեց, երջանկությունը շատ խելացի մարդկանց կյանքում շատ հազվադեպ ուղեկից է:
Նրանք իրենց հարմարավետ են զգում միայնության մեջ:
Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ընկերների հետ հաճախակի շփվելիս անհարմարավետության զգացողություն են ունենում: Նրանք չափազանց կենտրոնացած են իրենց նպատակների իրականացման վրա և այդ պատճառով բավականին հեշտ են հրաժարվում ընկերախմբում գտնվելու հնարավորությունից: Եթե դուք ձեզ ավելի լավ եք զգում ինքներդ ձեզ հետ, միայնակ լինելիս, հիանալի է, սակայն չարժե մեկուսանալ շրջապատից:
Հոգեբաններն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր հատուկ ժամանակ են գտնում իրենց մտերիմների համար, կյանքի վերջում իրենց ավելի երջանիկ են զգում: Կարևոր է ոչ այնքան սեփական մտահոգություններով ու ուրախություններով կիսվելը, որքան ինքը` շփման պրոցեսը: Մտածեք` ինչպես անել, որ այն հետաքրքիր լինի նաև ձեզ համար:
Նրանք հաճախ են առողջական խնդիրներ ունենում:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ որքան մարդիկ ավելի խելացի են, այնքան նրանք ուշ են պառկում քնելու: Այդպիսի ռեժիմը, որպես կանոն, հաճախ հանգեցնում է սրտային հիվանդությունների: Բացի այդ, պարզվեց, որ զարգացած ինտելեկտով մարդիկ բարձր տագնապայնության պատճառով հակված են ալկոհոլիզմի ու ծխելու:
Սովորեք հանգստանալ: Աշխատեք ձեր հանգիստը հետաքրքիր ծրագրով կազմակերպել, մի մոռացեք նաև ամենօրյա հանգստի` լիարժեք քնի ու սիրելի զբաղմունքների մասին, և անգամ ժամանակ հատկացրեք ոչինչ չանելուն: Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք, որոնք ավելի շատ եք նախընտրում:
Այդպիսի ծանրաբեռնվածությունների ժամանակ օրգանիզմում ձևավորվում են էնդորֆիններ` այսպես կոչված, ուրախության հորմոններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը:
Նրանք ավելի շատ են սթրեսներ տանում:
Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բարձր IQ ունեցող մարդիկ ավելի սուր են ընդունում հասարակ կենցաղային խնդիրները: Նրանք սովորություն ունեն բազմաթիվ անգամներ վերլուծել կատարվածը, այդ թվում և՝ նեգատիվը, իսկ դա դեպի քրոնիկական սթրես՝ ուղիղ ճանապարհն է: Պետք է սովորել ժամանակավորապես անջատել նեգատիվ զգացողությունները, երբ բախվում եք խնդիրների հետ: Դա կօգնի հանգիստ վերլուծել իրավիճակը և գտնել իրավիճակից դուրս գալու նոր եղանակներ:
Շարունակությունն՝ այստեղ