ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման գործընթացում լուրջ փոփոխություններ կլինեն
ՎԻԴԵՈՀՀ ոստիկանությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգ:
Բացի այդ, հստակ կսահմանվի, թե որ դեպքերում են վարորդի թեկնածուներն անցնում բժշկական հավատարմագրում: Օրինակ,՝ «A» եւ «B» կարգերի, ինչպես նաեւ «A1» եւ «B1» ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում:
«C», «D», «T», «CE» եւ «DE» կարգերի, եւ «C1E», «D1E» ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում կանցնեն առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները: Թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով եւ հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ