Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը խոսել է հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին` կասկած հայտնելով գործի իրավաչափության առումով:
«Անհասկանալի է, թե ինչու են խորամանկ քննիչները միայն մեկին ձերբակալել: Հավանաբար ցանկանում են գումար աշխատել և՛ մեկի, և՛ մյուսի միջոցով: Չեմ կարծում, որ գործը խարդախությանն է առնչվում: Բոլորն են հասկանում, որ սա ուղղակի միջոց է կողմերից մեկի վրա ճնշում գործադրելու համար, ինչն ուղղակի քաղաքավարի չէ»,- «Вести FM» ռադիոյի եթերում հայտարարել է Սոլովյովը:
Հիշեցնենք, որ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար` հիմք ընդունելով ՌԴ նախկին պատգամավոր Իլդար Սամիևի ցուցմունքները: