Կենդանակերպի 6 ամենաինքնամփոփ նշանները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԽեցգետին
Խեցգետինը համարվում է ամենաինքնամփոփ նշաններից մեկը։ Այդ մարդը վստահում է միայն ամենամտերիմ մարդկանց, նրանց, ում ճանաչում է մանկությունից, և ում բազմիցս ստուգել է ամենաբարդ իրավիճակներում։ Մնացած բոլորի հետ այդ մարդն իրեն մեկուսի է պահում ու ներս չի թողնում իր աշխարհ։
Խեցգետինների ինքնամփոփությունը բավականին հեշտ է բացատրվում։ Ամեն մեկը չէ, որ կարող է հասկանալ տվյալ անձնավորության հոգեկան կազմակերպվածությունը։ Իսկ չհասկացվածությունը խաչ է քաշում մտերմության ու Խեցգետնի կողմից անկեղծության վրա։ Նշենք նաև այն փաստը, որ Խեցգետիններն այլ կերպ են ընկալում շրջապատող աշխարհը։ Եթե մարդկանց մեծամասնության համար կյանքն ուրախ արկած է, որն անընդհատ նորանոր հետաքրքիր էմոցիաներ է պարգևում, ապա Խեցգետնի համար կյանքը ծայրահեղ վտանգավոր շրջան է՝ ուղեկցված շատ մտատանջությունների հետ ու այդ մարդուց մեծ պատասխանատվություն պահանջող։ Ակնհայտ է, որ այդ վիճակում Խեցգետինը գերադասում է զգուշանալ ու ավելորդ բաներ չասել։
Կարիճ
Կարիճները հոգով ուժեղ անձնավորություններ են, ովքեր սովոր չեն ցույց տալ իրենց թուլություններն ու ցուցադրել էմոցիաները։ Ցանկացած իրավիճակում նրանք հավաքված են, կենտրոնացած, հերթապահ ժպիտը դեմքին։ Կարիճները հստակ գիտեն, որ հասարակության առջև պետք է զուսպ լինեն, բայց միևնույն ժամանակ՝ ակնդետ հետևեն զրուցակցին, որ հետագայում ճիշտ եզրակացություններ անեն նրանց վերաբերյալ։
Սակայն մտերիմ մարդկանց հետ էլ Կարիճն իրեն փակ է պահում։ Ընդ որում, Կենդանակերպի այդ նշանի ներկայացուցիչների գաղտնիքներն ամենից հաճախ կապված են ինտիմ արկածների հետ։ Բանն այն է, որ նրանց կառավարում է սեքսուալ էներգիան, և դրա համար էլ այս մարդիկ պարզապես չեն կարողանում ապրել առանց ֆլիրտի և դավաճանությունների։ Բայց Կարիճն այնքան փակ է ու այնքան լավ է կարողանում վերացնել հետքերը, որ նրան բացահայտել գործնականորեն հնարավոր չէ։ Նույնիսկ տարիներ անց այս մարդը չի խոստովանում իր դավաճանությունը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։
Այծեղջյուր
Շատերն են նշում Այծեղջյուրի ինքնամփոփությունն ու չխոսկանությունը։ Բայց Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրա համար բոլոր հիմքերն ունեն։ Նախ՝ Այծեղջյուրները դատող ու լուրջ մարդիկ են։ Նրանք հաստատ գիտեն, որ, երբ բառը բերանից դուրս է գալիս, մարդն արդեն դրա համար պատասխանատվություն է կրում։ Բացի դրանից, արտաքին զսպվածության, ինքնավստահության ու խելամտության տակ Այծեղջյուրները թաքցնում են խոցված հոգին և շատ են վախենում, որ ինչ-որ մեկը կբացահայտի իրենց գաղտնիքը։ Այծեղջյուրները վախենում են իրենց հեղինակությունը կորցնելուց, մտահոգվում են, որ իրենց կդադարեն որպես առաջնորդ ընկալելուց ու լսելուց։ Ինքնամփոփությունը նրանց դաժան գործնականություն է հաղորդում։
Աղեղնավոր
Ընդունված է Աղեղնավորներին զվարճալի մարդիկ համարել, ում կարելի է վստահել։ Բայց եթե ուշադիր նայես, Աղեղնավորները բոլորովին էլ այն մարդիկ չեն, ովքեր ներկայանում են։ Դրանք շատ խորամանկ անձնավորություններ են, ովքեր ամենուր շահ են փնտրում, իսկ հետո փորձում են մտնել յուրաքանչյուր մարդու վստահության մեջ, ով փոքր-ինչ հետաքրքիր է իրենց համար։ Միևնույն ժամանակ՝ Աղեղնավորից երբեք ճշմարտություն չես իմանա։ Նա հմտորեն հեռանում է ուղիղ պատասխաններից ու միտումնավոր կերպով զրուցակցին մոլորության մեջ է գցում, միայն թե նրա հետ չկիսի արժեքավոր ինֆորմացիան։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ