Պատասխանիր 9 պարզ հարցի, և մենք կասենք՝ արդյոք առողջ է քո լյարդը. ստուգիր հենց հիմա
ՖՈՏՈԼյարդը մեր օրգանիզմի ֆիլտրն է և ամենակարևոր օրգաններից մեկը:
Բայց մենք հաճախ վատ ձևով շահագործում ենք այն:
Բնակչության միայն 1%-ն է ժամանակին իմանում լյարդի հիվանդության մասին:
Այդպիսի խնդիրներից խուսափելու և օրգանիզմի նշանները ժամանակին ճանաչելու համար փորձիր անցնել թեստը, որը հեշտությամբ կօգնի պարզել՝ արդյոք կարգին վիճակում է լյարդդ և կարիք կա՞ բժշկի գնալու:
Այս թեստը չի օգնում ախտորոշում անել: Պատասխանիր 9 պարզ հարցերին, հաշվիր միավորները և տես արդյունքը:
Քեզ հաճա՞խ է անհանգստացնում ծանրություն աջ կողատակում:
1 – ոչ, բոլորովին չի անհանգստացնում
2 – իսկ այնտեղ ի՞նչ կա ընդհանրապես
3 – այո, անհանգստացնում է
Հաճա՞խ են մարսողության խանգարումներ լինում:
1 – ոչ, այդպիսի խնդիրներ չունեմ
2 – ուշադրություն չեմ դարձնում այդպիսի մանրուքներին
3 – այո, բավական հաճախ
Լինո՞ւմ է, որ առանց պատճառի սիրտդ խառնի:
1 – ոչ
2 – կարծում եմ՝ լյարդն այստեղ կապ չունի
3 – այո, տեղս չեմ գտնում
Հաճա՞խ ես ալկոհոլային խմիչքներ օգտագործում:
1 – չեմ խմում
2 – լինում է, բայց ոչ հաճախ
3 – սիրում եմ մեկ գավաթ կարմիր չոր գինի խմել աշխատանքից հետո
Դառնահամ զգո՞ւմ ես:
1 – ոչ
2 – իհարկե, երբ դառը բան եմ ուտում
3 – այո, լինում է առանց պատճառի
Ցածր իմունիտե՞տ ունես
1 – ոչ, ես հիվանդ չեմ
2 – ես հիվանդանում եմ մյուս մարդկանցից ոչ հաճախ
3 – այո, իմունիտետս ցածր է
Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ ես սնվում:
1 – այո, միայն առողջ սնունդ եմ ուտում
2 – երբեմն ճիշտ, իսկ երբեմն ամեն ինչ անխտիր
3 – ոչ, առանձնակի նշանակություն չեմ տալիս սննդակարգիս
Հեպատոպրոտեկտորներ ընդունո՞ւմ ես:
1 – այո, քանի որ մտահոգվում եմ առողջությանս համար
2 – իսկ պե՞տք է
3 – ոչ, առաջին անգամ եմ լսում
Վերջին անգամ ե՞րբ ես լյարդդ և մարսողական օրգաններդ հետազոտել:
1 – տարին մեկ անգամ կանխարգելիչ ստուգում եմ անցնում
2 – մեկ տարուց ավել ժամանակ առաջ
3 – երբեք չեմ դիմել մասնագետի
Հաշվիր միավորներդ և արդյունքները համեմատիր ստորև բերվածների հետ: