ԵՊՀ ուսխորհրդի նախագահին կանչել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
ԻՐԱՎՈՒՆՔ«Հարգելի՛ ընկերներ, ինձ ուղարկված ծանուցագրի պահանջով այսօր ներկայացա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, քանի որ վաղը մեկնում եմ Արցախ»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Շտապեմ տեղեկացնել, որ քննվող գործի հետ որևէ կապ չունեի: Ասեմ ավելին, գործը վերաբերում էր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի մի որոշման, որի ընդունման ժամանակ ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում:
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս անհանգստանալու և իրենց օգնությունն առաջարկելու համար: Այս երկու օրերի ընթացքում ևս մեկ անգամ հասկացա, որ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»,-գրել է Ափոյանը: