Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասմիկ Պողոսյանի սիրտը կրկին անհանգիստ է․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com Մոտ երկու ամիս առաջ մամուլում դարձյալ թեժացան Կամերային երաժշտական թատրոնի շուրջ կրքերը։

Սա այն թատրոնն է, որն արդեն 20 տարի է պարբերաբար հայտնվում է ինտրիգների ու տարբեր մութ պատմությունների կենտրոնում։ Միայն 1997-ից 2006 թավակնները այս թատրոնը 8 տնօրեն է փոխել և պարբերաբար հայտնվել կոլեկտիվի ու ղեկավարների տուրուդմփոցի կիզակետում, սակայն այդպես էլ չի ձևավորվել իբրեև մշակութային կայուն և գեղարվեստական ուրույն դիմագիծ ունեցող կառույց։

Կամերային երաժշտական թատրոնի «թուղթ ու գիրը», ինչպես ամիսներ առաջ բնորոշեց մամուլը, այդպես էլ չքանդվեց, ավելին այս անգամ էլ կոծկվեց ոլորտը համակարգող վերադասի՝ Հասմիկ Պողոսյանի ծածկադմփոցով։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ինտրիգներով հայտնի այս տիկնոջ թատերականացված «անհանգստությունն» այս անգամ ավարտվել է նրանով, որ մանրամասնորեն ծանոթանալով ապօրինի, իրականում անձնական դրդապատճառներով թատրոնի տնօրենի կողմից հեռացված աշխատակիցների գրավոր և բանավոր դժգոհությանը, լսելով Գեղարվեստական խորհրդի նախագահի և որոշ անդամների հեռացման գլխավոր դրդապատճառ տնօրենի կամայականությունների մասին, ի վերջո վճռել է «չնեղացնել» իր ՊՈԱԿ-ի տնօրենին։

Ի դեպ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը, ով նախարարության Ժամանակակից արվեստի բաժնում մոտ հինգ տարի համակարգել է թատրոնների հետ աշխատանքը, հայտնի է որպես ցանկացած ֆինանսական ու այլ խարդավանքներ թուղթ ու թանաքով քողարկելու «վարպետությամբ»։

Նախարարությունում շշնջում են, թե այս տղան շատ բան գիտի և իրեն նեղացնելու դեպքում ցանկացած քայլի ընդունակ է։ Լավ իմանալով Հասմիկ Պողոսյանի «հնարավորությունները» և ամենակարևորը՝ փողի նկատմամբ սերը, չենք կարծում, թե նա Վարդանչիկի բերանբացությունից վախեցողներից էր, նրան սատարելու պատճառը բոլորովին այլ է։

Վարդան Գրիգորյան նախաձեռնությամբ ու Հասմիկ Պողոսյանի հանցավոր համաձայնությամբ աշխատանքից հեռացված թատրոնի աշխատակիցների՝ նախարարին ուղղված գրավոր դիմում-բողոքներին մեկ ու կես ամիս անց վերջապես պատասխանել են, ավելի ճիշտ ձևականորեն մեջբերել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի տնօրենն է իրավասու նշանակել ու աաշխատանքից ազատել, խրախուսել կամ կարգապահական տույժի ենթարկել։ «Օրինապահ» չինովնիկի դերը վատ կերտած դերասանի նման վերջում խորհուրդ են տվել խախտված իրավունքների համար սահմանված կարգով դիմել դատարան։

Հասկանալի է, որ այս երկարակյաց նախարարուհին օրենքով աշխատելու համար չէ, որ պաշտոնավարում է արդեն 10 տարի, նրա հետ առնչվածները լավ գիտեն, թե ո՞ր օրենքը ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է շրջանցում (հիշենք ամենացցուն օրինակներից գոնե երկուսը՝ Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պետական գնումների ոլորտում արված խոշոր չարաշահումները և գրատապության ոլորտում մսխված գումարների փաստը)։

Ի դեպ, երբ 2006 թ-ին Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Լևոն Աբրահամյանը տնօրենի իրավունքով, աշխատանքային կանոնադրությունը խախտելու համար, աշխատանքից ազատել էր գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին, ի պատասխան տնօրենին էլ հեռացրեց նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը՝ առանց դրդապատճառաներ ու հիմքեր ներկայացնելու ( ի դեպ նախարարի այդ պոռթկմանը չխանգարեց անգամ Լ․ Աբրահամյանի՝ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի ազգականը լինելու հանգամանքը)։

Եվ այսպես, ինչու Հասմիկ Պողոսյանն այս անգամ կամայկանություններ թույլ տալու համար իր տնօրենին հեռացնելու փոխարեն /ի դեպ նախարարին մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է Վարդան Գրիգորյանի անօրինությունների մասին, ընդհուպ մինչև թատրոնի միջոցները մսխելու հիմքերով/ նրա կողմն անցավ՝ անգամ փորձ չանելով կանխելու թատրոնի Գեղարվեստական խորհրդի նախագահի ու որոշ անդամների հրաժարականը։

Իրականում կշեռքի նժարին ավելի «ծանրակշիռ» պատճառ կա, նա, ինչը նախարարը ամենից շատն է պաշտում՝ պարզ երեք տառ՝ փ ո ղ։ Իրականում փող լվանալու ևս մեկ հնարավորությունն է, որ դրդել է նախարարուհուն մոռացության տալ ենթակայի կամայականությունները։ Հատկապես, որ թույլ տրված սխաների համար ներում ստանալը Կամերային երաժշտական թատրոնի տնօրենին ավելի է «պարտավորեցնում»՝ այս անգամ ամեն գնով արադարցնել «տիրոջ» սպասումները։ Չէ որ նրա համար կորցնել աշխատանքը, նշանակում է կորցնել ոչ միայն պատիվն ու հարգանքը, այլև «մեծ ջանքերով» ու տարբեր խարդավանքներով ձեռք բերված սեփական բնակարանը / Գայի պողոտա, շ․23, բն. 18 /։ Այսպես էլ ապրում է տիկին նախարարը:

․․․ Թեև շշուկներ կան, որ նրա սիրտն այս օրերին կրկին անհանգիստ է։ Պարզվում է, որ անօրինական նկատողություններով աշխատանքից ազատելու մոլուցքը տարել է ոչ միայն Կամերային երաժշտական թատրոնի տնօրենին, այլև հենց իրեն՝ Հասմիկ Պողոսյանին։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով անօրինական նկատողություն տալու համար նախարար Հասմիկ Պողոսյանին դատի է տվել աշխատակիցը՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։ Ավելին Ա․Աբրոյանը մի հայցով էլ դատարան է դիմել իր ենթակայի՝ նախարարի սիրելի և գլխավոր կեղծարար Կարո Այվազյանի փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։

Սպասենք իրադարձությունների զարգացմանը, այս անգա՞մ էլ Հասմիկ Պողոսյանին կհաջողվի ջրից չոր դուրս գալ։ Շշուկներ են պտտվում, որ նա դարձյալ աթոռը կորցնելու վտանգի առաջ է․․․տեսնեք, տեսնենք․․․․․

Հ․ Գ․
Ի դեպ ՄՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանին անօրինական նկատողություն տալու գործով վճիռը Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլինի սեպտեմբերի 20-ին։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное