Ես կորցրեցի վաղեմի ընկերոջս. Արմեն Սարգսյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին:
Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան- գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն:
Ննջիր խաղաղությամբ, սիրելի ընկեր: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան