Լողազգեստների աստղային մենամարտ. վառ լողազգեստներով կրքոտ հայուհիների լավագույն հնգյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՖՈՏՈՀայ աղջիկը և՛ կերակուր կպատրաստի, և՛ աստղ կդառնա, և՛ իր հմայքը կցուցադրի լողազգեստով։ Դիտեք Sputnik Արմենիայի ներկայացրած հոդվածում, թե ինչպես են հայուհիներն անցկացնում իրենց արձակուրդը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի —Sputnik. Հայուհիները գեղեցիկ են և՛ եվրոպական զգեստներով, և՛ ազգային տարազով, և՛ լողազգեստներով։ Հայկական էստրադայի գրեթե բոլոր աստղերը և նրանք, ում երակներում հայի արյուն է հոսում, այս ամառ որոշել են մի լավ հանգստանալ և ցուցադրել իրենց բարեմասնությունները, ինչպես նաև նորաձև լողազգեստները։
Sputnik Արմենիան առանձնացրել է լողազգեստներով հայուհիների լավագույն հնգյակին։
Նազենի Հովհաննիսյան
Հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգիստն անցկացնում է Իտալիայի Ջարդինի Նաքսոս հանգստավայրում։ Լողափնյա հանգստի համար նա վարդագույն լողազգեստ է ընտրել, որն ընդգծում է նրա բարեմասնությունները։
Հովհաննիսյանը բավական ակտիվ է ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում, նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, խոհափիլիսոփայական գրառումներ կատարում և գրավիչ պատմություններ պատմում։
Եվա Ռիվաս
Ռուսաստանաբնակ հայտնի հայ երգչուհի, «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը հանգստանում է Իտալիայի մեկ այլ զբոսավայրում` Պորտո Չերվոյում։ Լողափնյա հանգստի համար նա ընտրել է վառ կարմիր լողազգեստ, և հիանալի տեսք ունի։
Եվա Ռիվասի իսկական անունը Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան է։ Եվան բեմական կեղծանուն է ընտրել հորական նախատատի ազգանունը, որի արմատներով հունական արյուն է հոսում։
Վարդա
Դեռ պարզ չէ, թե որտեղ է իր հանգիստն անցկացնում հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։ Սոցցանցում հրապարակած գրառումներից, լուսանկարներից ու տեսաձայնագրություններից կարելի է ենթադրել, որ նա իսկապես վայելում է իր արձակուրդը։ Իր լողափնյա հանգստի համար նա տարբեր գույների մի քանի լողազգեստ է ընտրել։
Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում, բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել (էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչ և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ