Հին առակ այն մասին, թե ինչ է ուզում կինը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄի անգամ Արթուր թագավորին մեկ այլ թագավոր է բռնում և բանտ նետում։ Հետո նա խղճում է նրան և ասում, որ բաց կթողնի թագավորին, եթե նա պատասխանի մի բարդ հարցի։
Արթուր թագավորին մեկ տարի է տրվում պատասխանը գտնելու համար։ Եթե նա չպատասխաներ, կգլխատվեր։ Իսկ հարցը հետևյալն էր. «Ի՞նչ են իրականում ուզում կանայք»։
Մեկ տարի շարունակ թագավորը հարցնում էր իր թագավորության բոլոր կանանց, սակայն ոչ ոք չէր կարողանում նրան ճշգրիտ պատասխան տալ։ Վերջապես նրան ասում են, որ մի ծեր վհուկ կարող է տալ նրան պատասխանը, սակայն նա շատ բարձր գին է պահանջում։ Թագավորն այլ ելք չուներ և գնում է վհուկի մոտ։ Վհուկը ցանկանում էր ամուսնանալ նրա լավագույն ասպետի՝ Հավաինի հետ։ Վհուկը սարսափելի էր՝ ծեր, զզվելի և մեկ ատամով։
Արթուրն ասում է, որ չի կարող ստիպել դա իր ընկերոջը և նախընտրում է մահանալ։ Այնուամենայնիվ, ասպետն ասում է, որ Արթուրի կյանքը կարևոր է թագավորության համար, և ինքը պատրաստ է ամուսնանալ վհուկի հետ։ Դրանից հետո միայն վհուկը պատասխանում է Արթուրի հարցին։
Նա ասում է, որ կանայք ամենից շատը ցանկանում են տնօրինել իրենց սեփական կյանքը։
Դրանից հետո Արթուրի կյանքը փրկվում է, և գալիս է ամուսնության ժամանակը։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ