Մահացել է անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը
ՄՇԱԿՈՒՅԹ83 տարեկանում մահացել է մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Հիշեցնենք` Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին Գյումրիում։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի մասնավոր հավաքածուներում։
Քանդակագործը տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Մոսկվայում։
Նրա երկու որդիները` Վահեն ու Միքայելը, նույնպես քանդակագործներ են։