Տնային տնտեսուհու պատասխանը հարցին թե ինչ է անում ամբողջ օրը պայթեցրել է ողջ համացանցը…
ՖՈՏՈՀոգնելով անդադար լսելուց նույն արտահայտությունը, թե՝ «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», տատուի մասնագետ Ռիշել Կասլբերրին որոշեց տնային տնտեսուհիների անունից գրել սա և հրապարակել Ֆեյսբուքում:
Ամեն ինչ սկսվում է երևակայական մի իրավիճակից, երբ ամուսինը(Ա) հանդիպում է հոգեբանի (Հ):
Հ — Ինչո՞վ եք զբաղվում, պարոն Ռոջերս:
Ա— Բանկում հաշվապահ եմ աշխատում:
Հ— Իսկ ձեր կին՞ը:
Ա— Նա չի աշխատում. նա տնային տնտեսուհի է:
Հ— Ո՞վ է պատրաստում նախաճաշ ձեր ընտանիքի համար:
Ա — Կինս, քանի որ նա չի աշխատում:
Հ — Որքա՞ն է նա քնում:
Ա — Նա վաղ է արթնանում, որովհետև պետք է ամեն ինչ նախապես կազմակերպել. հավաքել, հագցնել երեխաներին, հետևել, որ նրանք ուտեն, լվանան ատամները և ոչինչ չմոռանան վերցնել իրենց հետ:
Նա արթնանում է փոքրիկի հետ, փոխում տակդիրը և ընդմիջման ուտելիք պատրաստում բոլորիս համար:
Հ — Ինչպե՞ս են ձեր երեխաները հասնում դպրոց:
Ա — Նրանց մայրն է տանում, քանի որ չի աշխատում:
Հ — Այնուհետև ի՞նչ է անում:
Ա — Սովորաբար նա որոշում է, թե ինչ կարող է անել, քանի դեռ կենտրոն է գնացել փոքրկի հետ: Նա կարող է վճարել հաշիվները կամ խանութ գնալ: Երբեմն նա ինչ-որ բան մոռանում է, ստիպված է լինում նորից դուրս գալ տնից երեխայի հետ:
Երբ նա տուն է վերադառնում, կերակրում է փոքրիկին, փոխում է նրա տակդիրը և պատրաստում քնելու, մաքրում է խոհանոցը, լվացք է անում և մաքրում տունը: Դե, նա չի աշխատում:
Հ — Ի՞նչ եք անում սովորաբար, երբ աշխատանքից տուն եք վերադառնում:
Ա — Հանգստանում եմ, իհարկե: Դե ես հոգնում եմ՝ ամբողջ օրը բանկում աշխատելով:
Հ — Իսկ ձեր կինը երեկոյան ի՞նչ է անում:
Ա — Նա ընթրիք է պատրաստում, կերակրում մեզ և երեխաներին, լվանում սպասքը, հետևում, որ շանը տանեն զբոսանքի: Օգնում է երեխաներին՝ կատարելու տնային հանձնարարությունները, իսկ հետո պատրաստում քնելու. տալիս է նրանց տաք կաթ, հետևում, որ հագնեն գիշերանոցները և մաքրեն ատամները:
Հետո գիշերվա ընթացքում նա արթնանում է, որ կերակրի փոքրիկին, իսկ եթե հարկավոր է, նաև փոխի տակդիրը: Դե նա ստիպված չի լինելու արթնանալ՝ առավոտյան աշխատանքի գնալու համար:
-Սա կանանց մեծ մասի առօրյան է ամբողջ աշխարհում, որը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև գիշեր… Եվ սա նշանակում է, որ «չի՞ աշխատում»:
Տնային տնտեսուհիները դիպլոմ չունեն, սակայն կարևորագույն դեր ունեն ընտանիքի կյանքում:
Գնահատեք ձեր կանանց, մայրերին, տատիկներին, քույրերին և դուստրերին…Քանի որ նրանց զոհողությունը անգնահատելի է.
Ինչ-որ մեկը նրան հարցրեց. «Դու աշխատո՞ւմ ես, թե տնային տնտեսուհի ես»:
Նա պատասխանեց.
«Ես աշխատում եմ 24 ժամ, ես մայր եմ, կին, դուստր, զարթուցիչ, խոհարար, սպասուհի, դայակ, խորհրդատու, պահապան, ամեն աշխատանք կատարող և ես հանգիստ չունեմ կամ արձակուրդ, ես աշխատում եմ գիշեր-ցերեկ և աշխատավարձ չեմ ստանում…
Եվ դեռ լսում եմ այդ արտահայտությունը, թե «Ի՞նչ ես անում ամբողջ օրը»:
Նվիրվում է բոլոր կանանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն իրենց ընտանիքի բարեկեցության : Կինը նման է աղի: Ոչ ոք չի հիշում նրա ներկայությունը, բայց դրա բացակայությունը զրկում է համի զգացողությունից »:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ