Էլվիս Փրեսլիի դուստրը գիրք է գրում Մայքլ Ջեքսոնի հետ ամուսնության մասին
ՄՇԱԿՈՒՅԹՌոքն'ռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը՝ երգչուհի Լիզա Մարիա Փրեսլին գիրք է գրում մեկ այլ երաժշտական արքայի՝ Մայքլ Ջեքսոնի հետ հարաբերությունների մասին, որի հետ երկու տարի ամուսնացած է եղել։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, metro.co.uk-ի տվյալներով, երգչուհին արդեն հրատարակչության հետ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել՝ խոստանալով շարադրել Ջեքսոնի հետ ընտանեկան կյանքից նախկինում անհայտ փաստեր, նաև հոր հետ հարաբերությունների մասին։ Դեռ չեն հայտնում գրքի թողարկման ժամկետը։
Լիզա Մարիա Փրեսլին և Մայքլ Ջեքսոնը հանդիպել են 1975 թվականին Լաս Վեգասում, երբ Լիզան եղել է 7 տարեկան, Մայքլը՝ 17։ Ճակատագիրը միացրել է նրանց 1994 թվականին, երբ ամուսնացել են Լիզա Մարիայի՝ երաժիշտ Դենի Կիոյի հետ ամուսնալուծվելուց անմիջապես հետո։ Աստղային ամուսնությունը տևել է ընդամենը 2 տարի, նրանք բաժանվել են 1996-ին։