Ինչպես հասկանալ, որ դուք նրան միայն անկողնում եք պետք
ՖՈՏՈՍեքսը ամենահաճելի եւ լավագույն զբաղմունքն է մարդու համար։ Իհարկե, կան նաեւ հարաբերություններ, որոնց միակ նպատակը սեքսն է։ Բայց համաձայնեք, որ իսկապես ցավալի է, երբ աղջիկը կամ տղան հասկանում են, որ իրենց ընտրյալին միայն սեքս է հարկավոր։ Այս դեպքում կա երկու լուծում՝ կամ տրվել նրան եւ հաճույք ստանալ, կամ վերջակետ դնել հարաբերություններին։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ, որ նա ձեզանից միայն սեքս է ուզում։
1. Դուք միշտ հանդիպում եք աշխատանքից հետո, իսկ հանգստյան օրերը միասին չեք անցկացնում։ Եթե ձեր հանդիպումները երկուշաբթիից ուրբաթ են տեղի ունենում, ուրեմն հարկավոր է զգուշանալ։
2. Ձեր բոլոր զրույցները միայն սիրախաղի եւ սեքսի մասին են։ Նա միշտ այս մասին է խոսում։
3. Դուք չեք հասկանում եւ չեք հիշում իրական մի հանդիպում։ Բոլոր հանդիպումները կամ մեքենայի մեջ են, կամ հյուրանոցում, կամ տանը։
4. Նա ձեզ չի ավելացնում սոցիալական կայքերի իր էջերում, իսկ լուսանկարների վրա բոլոր նշումները հեռացնում է։
5. Դուք չեք տեսել նրա ընկերներին, քանի որ դուք իր հետ ոչ մի երեկույթի չեք գնացել։ Իսկ երբ դուք պատահաբար հանդիպում եք ինչ-որ մեկին, նա ձեզ ներկայացնում է որպես «ծանոթ» եւ շտապում է հեռանալ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ