Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը․ կառավարությունը գումար հատկացրեց (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԿառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Երեւան համայնքին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 3,281.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հարցը քննարկվել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, որոնք արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու ցանկություն ու համաձայնություն են հատնել:
Ընդհանուր առմաբ, նախահաշվի համաձայն, մեկ տարում Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ 3,6-4մ բարձության արձանի եւ 1,40- 1,6մ բարձրության պատվանդանի պատրաստման համար անհրաժեշտ է 54 237 500 դրամ: