Վթար Դրմբոն-Ստեփանակերտ մայրուղու վրա. 48-ամյա վարորդը մահացել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՕգոստոսի 10-ին ժամը 19:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժին ահազանգ է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարները օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:
Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Մհեր Մկրտչյանը (ծնվ․ 1971թ․)։ Ուղևոր Մխիթար Հակոբյանը (ծնվ․ 1977 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։