Դիլիջանում բերման է ենթարկվել քաղաքացի, ով ՌԴ-ում կեղծ թղթադրամներ է պատրաստել և իրացրել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՈստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սասուն Թ.-ն, ով օգոստոսի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի /կեղծ թղթադրամներ կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։