Մահվան դեպք բանակում. զինծառայող Էրիկ Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել կզակի շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՊՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, Էրիկ Հարությունյանը 19 տարեկան էր: